Կործանվել է ՌԴ ՊՆ ինքնաթիռը


09:40 , 19 դեկտեմբեր, 2016

Lragir.am-ը գրում է.

ՌԴ պաշտպանության նախարարության ԻԼ-18 ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները՝  հղում անելով տեղական իշխանություններին եւ արտակարգ իրավիճակների ծառայություններին:

Վթարը տեղի է ունեցել Տիկսի բնակավայրի մոտ: Ինքնաթիռում  36-39 մարդ է եղել: 

Նախնական տվյալներով  նրանցից  3-ին կամ 4-ին է հաջողվել փրկվել: Փրկարար աշխատանքներ են տարվում:

Ուժային կառույցի աղբյուրը հայտնել է, որ վթարի պատճառը կարող էր լինել վատ եղանակը: Ըստ աղբյուրի ինքնաթիռը կործանվելուց առաջ որեւէ ազդանշան չի տվել: