Մարդկությունը միշտ է պատերազմել: Երբեմն պատերազմենրը արյան ծարավը հագեցնելու մարմանջով են պայմանավորված, երբեմն էլ պարզապես հողի կամ փողի համար կռիվ են: Այս անվերջ մարտերում ու պատերազմներում առանձնանում էին զորատեսակներ, երբեմն էլ առանձին մարտիկներ, ում դաժանությունը, անողոքությունը ու մարտի տեխնիկան, նրանց անկասելի մահվան մեքենա էր դարձնում: Նրանց անունն անգամ վախ էր տարածում հակառակորդի շարքերում, իսկ ներկայությունը ստիպում աղոթել ու տիրոջից խնդրել փրկություն: Ստրոև կներկայացնենք մարդկության պատմության 25 ամենասարսափազդու մարտիկներին:
25. Գլադիատորներ
«Գլադիատոր» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «թուր կրող»: Գլադիատորները հռոմեացի ստրուկներ էին և հրապարակներում կռվում էին ոչ միայն մեկը մյուսի, այլև՝ կենդանիների և հանցագործներ դեմ: Գլադիատորները երդվում էին ամեն գնով կենդանի մնալ և մահանալ միայն սրից. շատ անգամներ հանդիսատեսն էր որոշում պարտված գլադիատորի ճակատագիրը: Այս մարտիկներից շատ քչերն էին կենդանի մնում մինչև իրենց 10-րդ մրցախաղը կամ ապրում 30 տարուց ավելի: |
24. Ապաչներ
Կռիվներում իրենց խիզախությամբ և դաժանությամբ հայտնի այս մարտիկների հետ բոլորը հաշվի էին նստում: Երբ 1886 թվականին ապաչները վերջապես հանձնվեցին Միացյալ Նահանգներին, ընդամենը 50 մարտիկ էր կենդանի մնացել, որոնց մեջ էր նաև նրանց անվախ առաջնորդը՝ հայտնի Գերոնիմոն: Որպեսզի համոզվեք ապաչների խիզախ լինելու մեջ, մտածեք, թե քանի՞ երկիր գիտեք, որոնք հանձնվել են միայն այն ժամանակ, երբ ունեցել են 50-ից ավելի քիչ զինվորներ: |
23. Վիկինգներ
Վիկինգների մասին խոսելիս, մարդիկ միշտ պատկերացնում են, թե նրանք պոզերով սաղավարտներ ունեցող ցեղեր են, որոնք սնվել են մարդկանց գանգերի մեջից: Սա ավելի շատ հեքիաթ է, քան իրականություն: Վիկինգները իրենց ագրեսիայով և կացիններով միշտ սարսափեցրել են հարևան եվրոպական երկրներին: |
22. Ֆրանսիացի հրացանակիրներ
Հրացանակիրները եղել են Ֆրանսիայի թագավորի ազնվական թիկնապահները: Մոտիկից խոցելու և հեռվից նշանակետին խփելու իրենց վարպետությամբ, հրացանակիրները միշտ առաջինն են եղել և գերազանց կատարել են իրենց գործը: |
21. Սպարտացիներ
Ինչպես Ֆուկիտիդեսն է փաստում, երբ սպարտացին գնում էր պատերազմ, նրա կինը պարզում էր վահանը և ասում. «Վերդարձիր կա՛մ սրա հետ, կա՛մ սրա վրա»: 7 տարեկանից սկսած ընտանիքից հեռու, նրանց վարժեցվել են հատուկ զինվորական ճամբարներում: Սպարտացի մարտիկները ապրում էին ծանր՝ սննդի և հագուստի պակասի պայմաններում, որի պատճառով նրանք հաճախ դառնում էին արհեստավարժ գողեր: Եվ եթե նրանցից մեկին հանկարծ բռնում էին գողություն անելիս, ապա դաժանորեն պատժում էին, ավելի շատ ոչ թե գողություն անելու, այլ աննկատ լինել չկարողանալու համար: |
20. Միջնադարյան ասպետներ
Ժամանակակից տանկերին փոխարինող միջնադարյան ասպետները, պատված էին ամուր զրահներով և կարող էին հեշտությամբ ճեղքել թշնամիների շարքերը: Ոչ բոլորը կարող էին ձեռք բերել ասպետի կոչում և այդպիսի կոչումը պահպանելը շատ թանկ հաճույք էր: Կռիվների համար նախատեսված լավ ձի ձեռք բերելը, օրինակ, արժեր նույնքան, որքան այսօր արժե փոքր ինքնաթիռը: |
19. Ռուսական սպեցնազ
«Սպեցնազ» բառը թարգմանաբար նշանակում է «հատուկ նպատակների համար կիրառվող»: Սպեցնազի մասին շատ քիչ բան է հայտնի, քանի որ այս մարտիկների վարժանքները և գործողությունները գաղտնի են պահվում: Այն հայտնի է որպես աշխարհում ամենալավագույն հատուկ ջոկատներից մեկը: |
18. Ֆրանսիական արտասահմանյան լեգեոն
Ստեղծվել է 1831 թվականին և ընդգրկել է արտասահմանցի վարձկաններ, որոնք կռվել են Ֆրանսիայի շահերի համար: Չնայած որ փոփ-մշակույթում համարում են, որ այս լեգեոն են գնում միայն նոր կյանք սկսել ցանկացող տղամարդիկ, իրականում այն մի հզոր ուժ է, որը բազմաթիվ անդամներ ունի տարբեր երկրների զորքերից: |
17. Մինգ մարտիկներ
Մինգ մարտիկները առաջիններից էին, ովքեր օգտագործեցին սև վառոդը, որի շնորհիվ բավականին մեծացրին չինական սահմանը: Նրանք հայտնի էին ոչ միայն դաժան և սարսափազդու լինելով, այլև նրանով, որ զորքի յուրաքանչյուր դիվիզիա մասնակցում էր սեփական սննդի արտադրությանը: |
16. Մոնղոլական հեծելազոր
Մոնղոլները ունեին ընդամենը մեկ նպատակ՝ ավերել: Իրենց՝ «առանց պատանդների» ռազմավարության շնորհիվ մոնղոլները գրավեցին աշխարհի մեծ մասը: Եվ դա միայն նրա պատճառով չէր, որ մոնղոլները կարողանում էին ձի հեծնել, այլև այն պատճառով, որ արագորեն խոցում էին թշնամու սիրտը՝ գտնվելով ձիերի վրա: |
15. Պարսիկ անմահները
Համաձայն Հերոդոտոսի՝ անմահները իրենցից ներկայացնում էին մոտ 10000 հետևակից բաղկացած մի խումբ: Նշանակություն չուներ, թե թշնամին նրանցից քանիսին կսպաներ: Երբ նրանցից մեկը մահանում էր, փոխարենը կանգնում էր մյուսը, որովհետև նրանք ոչ ավել, ոչ պակաս 10000 էին: Ասում են, որ հենց այս պատճառով էլ նրանք ստացել են «անմահներ» անունը. նրանք կարծես թե երբեք չէին մահանում: |
14. Ռեյնջերներ
Ռեյնջերները ստեղծվել են ԱՄՆ-ում, երբ ամերիկացի գեներալները որոշեցին գաղութային զորքում եվրոպական նոր տեխնոլոգիաները միաձուլել հնդկական մարտավարության արվեստի հետ: Ռեյնջերները իրենց անվախությամբ հայտնի են որպես աշխարհի ամենաառաջնակարգ թեթև հետևակային ջոկատ: |
13. Ռաջպուտի մարտիկները
Բառացի թարգմանաբար «ռաջպուտ» նշանակում է «թագավորի որդի»: Ցանկացած մարդ չէր կարող ռաջպուտ դառնալ, այլ միայն նրանք, ովքեր ծնվել էին որպես «իրական ռաջպուտ»: Այս մահաբեր մարտիկները մինչև օրս էլ հնդկական զորքերում մեծ ակտիվություն ունեն: Ենթադրում են, որ նրանց արհեստավարժ սպանելու կարողության պատճառն այն է, որ ռաջպուտների հայրենիքը՝ Ռաջաստխանը, գտնվել է հենց Հնդկաստանի հետ սահմանի վրա, որի պատճառով նրանք միշտ իրենց վրա են վերցրել հարձակման առաջին ալիքը: |
12. Կոմանչներ
Ծագումով կոմանչ Ջեյ Րեդհոքը ասում էր. «…Այդ ժամանակից սկսած մենք հարվածում էինք երկրին, և մենք միշտ մարտիկներ ենք»: Ունենալով համարյա լեգենդար կարգավիճակ՝ նրանց հաճախ անվանել են նաև «հարթավայրերի տիրակալներ»: Կոմանչները կարող էին ձիերի վզերից կախված վառվող նետեր արձակել թշնամիների վրա: |
11. Հռոմեական ցենտուրիոններ
Ցենտուրիոնի գաղափարը հեղափոխական էր իր ժամանակների համար, քանի որ առաջին անգամ պատմության մեջ մարդու կյանքը օրինականորեն սահմանված ձևով կազմված էր միայն պատերազմներից և սպանություններից: Այս կարգավիճակը պահպանելու համար, սակայն, հռոմեացի զինվորը պարտավոր էր ծառայել աշխարհի ամենահզոր զորքերից մեկում և ցույց տալ, որ իրենցից ավելի հզորը գոյություն չունի: |
10. Զանդա մարտիկներ
Զանդա ցեղը ամբողջ Կենտրոնական Աֆրիկայում հայտնի է իր դաժանությամբ: Նրանք ձևափոխում էին իրենց ատամները՝ ավելի դաժան երևալու համար և հարձակվելիս գոռում էին՝ «նյամ-նյամ», որը հարևան ցեղերի կողմից իրենց տրված անունն էր և նշանակում էր՝ «հսկա ուտողներ»: |
9. Իսրայելական դիվերսիոն-դեսանտային ջոկատ
Իսրայելի պաշտպանական զորքերի հիմնական նպատակն է պաշտպանել աշխարհի ամենափոքր ազգերից մեկը մյուս երկրների հարձակումներից: Այդ պատճառով Իսրայելի պատպանական զորքերը երբեք չեն թերանում: Հայտնի լինելով «սայարեթ» անվամբ՝ իսրայելական դիվերսիոն-դեսանտային ջոկատի բոլոր մարտիկները պատրաստ են ցանկացած պահին հակահարված տալ թշնամուն: |
8. Ացտեկներ
Ացտեկները հարձակվում էին հիմնականում երկու պատճառով: Առաջինը՝ նրանք ցանկանում էին տարածք գրավել ցեղը ընդարձակելու համար, և երկրորդ՝ նրանք ցանկանում էին զոհեր՝ իրենց կրոնական զոհաբերությունների համար: Պատերազմը ացտեկների մշակույթի անբաժանելի մասն էր կազմում: |
7. Մաորի մարտիկներ
Այս մարտիկները թշնամիներին սպանելուց հետո ուտում էին նրանց, որպեսզի, իրենց կարծիքով, վերցնեն նրանց «մանան»՝ հոգին: Իսկ մինչև թշնամիների վրա հարձակվելը մաորիները պարում էին «պերուպերու» կամ «պատերազմի պարը», որպեսզի վախեցնեն թշնամիներին և ցույց տան իրենց հզորությունը: |
6. Սամուրայներ
Այս ճապոնական սուսերամարտիկները ապրում էին համաձայն բուշիդոյի օրենքի՝ «մարտիկի ուղու»: Վերջին ժամանակներում սամուրայները շատ են հասարակայնացվել: Նրանք ունեին պատվի հսկայական զգացում, որի ապացույցներից մեկն էլ սեպպոկուն էր՝ ծիսական ինքնասպանության հատուկ մի ձև, որի ժամանակ մարտիկը սպանում էր ինքն իրեն՝ իր պատիվը վերականգնելու համար: |
5. Կանաչ բերետավորներ
Կանաչ բերետավորները ԱՄՆ-ի հատուկ զորքերի անդամներ են, որոնք մասնագիտացած են ոչ ավանդական մարտարվեստներում: Բացի նրանից, որ կանաչ բերետավորները ֆիզիկապես լավ պատրաստված են, նրանք նաև շատ խելացի են, քանի որ աշխատանքի ընթացքում շատ հաճախ ստիպված են լինում խոսել սահուն օտար լեզվով: |
4. Նինջաներ
Ֆեոդալական Ճապոնիայի այս թաքնված մարտիկները մասնագիտացած են եղել ոչ ավանդական մարտարվեստներում: Նինջաները հաճախ նմանեցվում են սամուրայներին՝ իրենց հավատարմության, խիստ կանոնների և «ինչ էլ որ ինձնից պահանջվի» նշանաբանի: Բացի լրտեսությունից՝ նինջաները մասնագիտացած են եղել նաև հետախուզման, սաբոտաժի և քաղաքական սպանությունների մեջ: |
3. SEAL
SEAL-ը ԱՄՆ-ի հատուկ դեսանտային ջոկատն է, որի անդամներն այնքան լավ են տիրապետում ոչ ավանդական զենքերին, որ ցանկացած իր նրանց ձեռքում, արդեն իսկ զենք է: Վարժեցված լինելով միայն մեկ նպատակով՝ ոչնչացնել թշնամուն, նրանք, ինչպես հայտնի է, գործում են միջազգային իրավունքից դուրս: |
2. Դելտա Ֆորս
Ինչպես SEAL-ի, այնպես էլ Դելտա Ֆորսի մասին համարյա թե ոչ մի հասանելի ինֆորմացիա գոյություն չունի: Նրանց մարտական գործողությունները շատ լավ հաշվարկված են և արհեստավարժորեն են կատարվում: Ավելին՝ Դելտա Ֆորսի մարտիկներից ոմանք ժամանակին եղել են այլ հատուկ ջոկատների անդամներ, ինչպիսին, օրինակ, Միացյալ Նահանգների ռեյնջերներն են: |
1. Գուրկխա
Այս մարտիկները ծագումով Նեպալից են: Նրանք 1814 թվականին միանգամից աչքի են ընկնում, և Բրիտանական կայսրությունը այնքան է տպավորվում նրանց խիզախությամբ և կարողություններով, որ վարձում է գուրկխաներին իր համար կռվելու: Այդ ժամանակից սկսած տարբեր բախումների ընթացքում գուրկխաները կռվել են բազմաթիվ երկրների համար, այդ թվում նաև՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում: |