Barometer.am-ը գրում է.
Բուժիչ խոտաբույսերից պատրաստված այս թուրմը կօգնի ձեզ ամրացնել անոթները, ինչը հատկապես կարևոր է շաքարախտով և անոթների տոնուսի թուլությամբ տառապող մարդկանց, ինչպես նաև նրանց համար, ում տանջում են լարվածությունից և սթրեսից առաջացող գլխացավերը:
Անհրաժեշտ է վերցնել հավասար քանակությամբ առյուծագի (пустырник), սրոհունդ (зверобой), կատվախոտի (валериана) արմատներ և թուրինջախոտի (мелисса) տերևներ: 2ճ.գ. խառնուրդի վրա լցնել 300մլ եռման ջուր, թրմել կես ժամ և քամել: Խմել 100մլ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը՝ մեկ շաբաթ:
• Առյուծագին վերացնում է անոթների սպազմը, ինչպես նաև օգնում է հանգստացնել ներվային համակարգը, կանոնավորում է սրտի ռիթմը, իջեցնում է զարկերակային ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
• Սրոհունդն օգնում է վերականգնել վնասված հյուսվածքները, կանոնավորում է քունը, բարձրացնում է աշխատունակությունը:
• Սրոհունդի և թուրինջախոտի համակցությունն օգնում է վերականգնել նյարդային համակարգը:
• Կատվախոտն օգտագործում են նյարդային համակարգի աշխատանքի խախտումների, քնի հետ կապված խնդիրների, անոթների սպազմի, բարձր ճնշման, գլխացավերի, սթրեսի և նյարդային խանգարումների հետևանքների բուժման համար:
• Թուրինջախոտն ունի վառ արտահայտված հանգստացնող ազդեցություն, բացի այդ այն հիանալի սպազմոլիտիկ միջոց է, օգնում է կանոնավորել սրտանոթային համակարգի աշխատանքը և քունը:
Առո՛ղջ եղեք: