Ինչ լավա, որ ընդդիմադիր պատգամավորներ ունենք։
Օրինակ, եթե ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը չընդիմանար, ես ու իմ միջոցով՝ դուք, ժողովուրդ, չէիք իմանա,
որ 450 -700 000 /մոտավոր/ աշխատավարձից բացի՝ յուրաքանչյուր պատգամավոր հաջորդ տարվանից կստանա հավելյալ
600 000 դրամ, որպեսզի բարեհաճի այցելել իր ընտրատարածք...
Ինչքան մինչև հիմա են այցելել, էնքան հետո կայցելեն, բայց արի ու տես, որ Էդուրադ Աղաբեկյանը հավելյալ 600 000 քիչ է համարում
և պահանջում է ոչ ավել, ոչ պակաս, քան 1 000 000 դրամ։
Քեֆս բերումա մեր ընդդիմադիր թևը։
Մեկը կոռուպցիոն ռիսկեր ու սոցիալական անարդարություն պարունակող առաջարկություններ է անում, մյուսը՝ օրգիայի հավաքույթի կազմակերպչական գործերով է զբաղված։ Մնացածի (չգիտեմ՝ կան, թե չէ) տեղն էլ լռությունն է թագավորում...
Իմիջայլոց, տեսնես «անկախ» պագամավոր Արսեն Առստամյանը Էդուարդ Աղաբեկյանի առաջարկը նայելա, գոնե բութերի տեղը ճշտած լինի, մնացածը՝ ջառը ջհանդամը։