Ջրային ռեսուրսների օգտագործման պրոցեսում կորուստները թերևս անխուսափելի են, բայց դրանք հնարավոր է և պետք է հասցնել մինիմումի: Այս նպատակով ՀՀ ԲՆ կողմից կատարվել է ուսումնասիրություններ, որոնց շնորհիվ գույքագրվել է 2807 հոր, 14 բնական աղբյուր 235 ձկնային տնտեսություն: Բացահայտվել են չշահագործվող հորեր, որոնց մասով առաջարկվել է միջոցներ ձեռնարկել կամ արագ լուծարման կամ, եթե անհրաժեշտություն կա, նպատակային շահագործման ուղղությամբ:
Վերոնշյալ խնդիրների կարգավորման համար չափազանց կարևոր է նաև ջրի օգտագործման ավտոմատ համակարգերի ներդնումը, ինչի ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում և բանակցություններ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ նեկայումս իրականացվող ծրագրով աջակցություն է ցուցաբերվում ՀՀ կառավարությանը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում` նպաստելով Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությանը:
Այս խնդրի լուծման համար մեկ այլ ուղղությամբ ևս աշխատում է գործադիր մարմինը: Օրերս ՀՀ կառավարության ղեկավարը հատուկ հանձնարարական է տվել բացահայտել բոլոր ապօրինի ջրօգտագործողներին և առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք հիմնավորապես կբացառեն ապօրինի ջրօգտագործումը: Սա ևս կնպաստի, որ դրված խնդրի լուծումը շատ չուշանա: