Araratnews.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ իրեն դուր է գալիս խաղալ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ. հաղորդել է Ibtimes-ը:
«Չեմ կարծում, որ իմ մրցակիցը հիմնական կազմում տեղ գտնելու համար Մխիթարյանն է: Տարբեր որակներ ունենք և կարող ենք միասին խաղալ: Կարծում եմ` տարբեր ֆուտբոլիստներ ենք, և ուրախ եմ Մխիթարյանի ցուցադրած խաղի համար, քանի որ նա շատ լավ տղա է և արժանի է դրան:
Սիրում եմ խաղալ Էրերայի և Մխիթարյանի հետ: Տարբեր ենք, սակայն լավ ենք հասկանում միմյանց, քանի որ նմանատիպ ֆուտբոլ ենք խաղում»,- ասել է Մատան:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/sirum-em-xaghal-mxitharyani-het-mata/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել