Panorama.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» սաներին։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, «ՄՅու»-ն փորձաշրջանի է հրավիրել Էդվարդ Էլև-Իկպակվուին ու Էլիս Սիմսին։ Ֆուտբոլիստներին պայմանագրեր կառաջարկվեն։
 Էդվարդն ու Էլիսը խաղում են Անգլիայի պատանեկան հավաքականում և կրթվել են «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել