Barometer.am-ը գրում է.
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
"Չեմ կարծում, որ Մխիթարյանն իմ մրցակիցն է: Մենք տարբեր խաղացողներ ենք և կարող ենք միասին հանդես գալ: Դա կախված է խաղից: Մարզիչը որոշում է, թե որ տարբերակն է ավելի լավ թիմի համար:
Ուրախ եմ Մխիթարյանի ցուցադրած խաղի համար, քանի որ նա շատ լավ տղա է և արժանի է դրան:
Սիրում եմ խաղալ Էրերայի և Մխիթարյանի հետ: Տարբեր խաղացողներ ենք, սակայն լավ ենք հասկանում միմյանց, քանի որ նմանատիպ ֆուտբոլ ենք խաղում",- Մատայի խոսքը մեջբերում է ibtimes-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20161216/24347/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել