Սույն թվականի մարտի 13-ին Գյումրիում նախատեսված է ՀՀ վաստակավոր արտիստուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Շետրոսյանի ջազ-համերգը: Մի քանի օր շարունակ Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ ակտիվ քննարկումներ են գնում: Գյումրեցի մի խումբ ուսանողների, կազմակերպությունների անդամների կողմից բոյկոտել երգչուհու համերգը, քանզի նա իր հարցազրույցներից մեկում վիրավորել է գյումրեցիներին անվանելով անգիտակից ընտրություն կատարող: Այս առիթով ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան Թամարա Յայլոյանը ավելացրել է տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություններում. «Ասեմ, որ նրա ընդդիմախոս կինը, եթե չեմ սխալվում՝ Իզաբելլան, ասաց, որ գյումրեցիներն ասում են՝ վերցրել են կաշառք, բայց ընտրել են Րաֆֆուն: Նախ՝ եթե այդպիսի փաստեր ունի, թող այդ մարդիկ դիմեն իրավապահ մարմիններին, եթե ոչ, կամ ասել ու չեն դիմել, ուրեմն հանցանք են կատարել, Իզաբելլան գիտի հանցանքի մասին և թաքցնում է: Հիմա անդրադառնամ Շուշանի խոսքին. նա ասաց՝ անազնիվ է նա, նրա ասածը անհասցե է, կոնկրետ գյումրեցու անուն չի տվել: Վիրավորականը պետք է լինի հասցեավորված, այնտեղ գյումրեցու անուն չկա, անազնիվ բառն էլ հասցեագրված է կաշառքին, ևս մեկ անգամ խնդրում եմ՝ ասեք՝ ինչն է վիրավորել գյումրեցուն, երդվում եմ ես անձամբ իմ անունից հայց կներկայացնեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել