Картинки по запросу դահկ
ԴԱՀԿ ծառայությունում Ձեր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների մասին այսուհետ հնարավոր կլինի ծանուցվել նաև SMS հաղորդագրության միջոցով
Այսուհետ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, եթե Ձեր վերաբերյալ հարուցվի կատարողական վարույթ, այդ մասին Դուք կկարողանաք ծանուցվել նաև SMS հաղորդագրության միջոցով:
Այս մասին, ի կատարումն ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանձնարարականների, Կառավարության այսօրվա նիստում հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում Ձեր հեռախոսահամարը ներառելու համար ընդամենը անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքելով Ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել։
Գրանցվելուց հետո, եթե Ձեր վերաբերյալ հարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և Ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։
Ի դեպ, քաղաքացին կկարողանա նաև իր համար նախընտրելի այլ տարբերակով ևս ծանուցվել, օրինակ՝ իր անունով ստացվող ծանուցումներ ստանալը լիազորելով իր ընտանիքի այլ անդամին, հարևանին և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել