Կրկին Եվրատեսիլը խախտեց նյարդային համակարգս: Փառք Աստծո, երկար տարիների կռվից, հասարակական ճնշումներից հետո գնում է մի երաժիշտ, մի խումբ, որն իրոք արժանի է: Բայց չգիտես թե ինչու կրկին ՎԱՏ, այո Վատ երգով: Ու չնայած նրան, որ հեռուստադիտողների քվեարկության հետևանքում հաղթեց «Toy planet» երգը, խիստ «պրոֆեսիոնալ» ժյուրին նախապատվությունը տվեց մեկ այլ՝ ավելի փոփային երգի, որը պետք է կատարի ՌՈՔ խումբը: Խիստ «պրոֆեսիոնալ» ժյուրիի կազմում են Կարեն Կազարյանը «Շարմ» ընկերությունից, երգչուհի Սոնան եւ «Ռուբիկոնի» Էրիկը: Ասեք ինձ խնդրում եմ, ի՞նչն է այս կազմի պրոֆեսիոնալ: Բա ինչո՞ւ չէիք կանչել այն պրոֆեսիոնալ երաժիշտներին, որոնց ստորագրությունը անցյալ տարի թափահարում էիք հանրության առջեւ, որ ԲԱՔՈՒ պետք չի գնալ: Ինչո՞ւ չեք հարցրել այդ ցուցակի մարդկանց կարծիքը: Եվ հաշվի առել sms քվեարկությունը: Հերիք է հանրային բաները սարգեք ծանոթ-բարեկամի համար սեփական դուքյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել