«Դորիանսի» նախորդ տարվա երգը շա՜տ ավելի լավն էր ու հաջող, ուներ ասելիք, թեմա, հիշվող էր ու տպավորվող: Իսկ այս տարվա չորս երգերից և ոչ մեկ էլ մեղմ ասած մրցութային չէր, անգամ չեմ էլ կարողանում հստակ տարբերել դրանք: Ինչևիցե, հաղթեց «Lonely planet» երգը, որն էլ Գոռը կներկայացնի Մալմոյում: Հուսանք, որ գոնե հետաքրքիր, հիշարժան ու կրեատիվ շոուի միջոցով հնարավոր կլինի հայտնվել եզրափակչում ու ինչ-ինչ հաջողություններ գրանցել:
Անկախ ամեն ինչից, այս անգամ գոնե այնքանով էր լավ, որ մեր երկիրը որակականորեն քայլ առաջ է անում այդ մրցությում` ազատվելով տարատեսակ «boom-boom»-ական տրամադրություններից: Հաջողություն մաղթենք տղաներին` լավագույն ակնկալիքներով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/497319403657507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել