YN.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդին» չի օգնի լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա խաղում, փոխանցում է manchestereveningnews.co.uk-ը: Անգլիայի 20-ակի չեմպիոնը ներկայացրել է հայտացուցակը, որից Մխիթարյանը բացակայում է: «Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Ֆոսու-Մենսա, Մատեո Դարմիան, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայլի, Մարկուս Ռոխո, Դեյլի Բլինդ, Մայքլ Կարիկ, Բաստիան Շվայնշտայգեր, Էշլի Յանգ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Զլատան Իբրահիմովիչ: «Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել