Եթե ինչ-որ թիմ, խաղալով իր ամենաոխերիմ մրցակցի դեմ, 3-րդ խաղն անընդմեջ գնդակ է ընդունում անկյունայինից կատարած փոխանցումից հետո, չկարողանալով կանգնեցնել մրցակցի պաշտպանին, ապա դա շատ լուրջ ահազանգ է, որ թիմում պետք է շուտափույք փոփոխություններ կատարել: Դիտեք այստեղ
Իսկ եթե այդ թիմը Բարսելոնան է(շատերի համար շատ ավելին, քան ուղղակի թիմ. համենայն դեպս մինչ այս խաղը), ապա սա կարելի է մեծագույն թիմի անկում անվանել: Եվ իրոք, նրանք ովքեր քիչ առաջ հետեւեցին շաբաթվա 2-րդն Էլ Կլասսիկոյի ընթացքին, կարծում եմ կհամաձայնեն հետս, որ սա նշանակում է լեգենդի ավարտը: Լեգենդ, որն իր տիեզերական ֆուտբոլով ստիպեց հարյուրավոր երկրպագուների անվերադարձ նվիրվել իրեն: Լեգենդ, որի խաղն այլ կերպ եթե ոչ ֆուտբոլի ապագան, չես անվանի: Եվ ինչպես եւ միշտ, ամեն բան, որ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Այդ վերջը մենք տեսանք քիչ առաջ: Իհարկե, ես համոզված եմ, որ սրանից հետո Բարսելոնան կշարունակի մեծ քանակությամբ հաղթանակներ տանել, իսկ Լեո Մեսսին շարունակել բարելավվել իր, այսօր հերթական անգամ թարմացված, անձնական ռեկորդը: Սակայն հարցն այն է, որ ֆուտբոլում, վաղուց արդեն հաղթանակները չեն, որ գեղեցկացնում եմ այս կամ այն թիմին: Ակումբին գերակումբ է դարձնում այն, թե ինչպես է այն վաստակում այդ հաղթանակները: Բավական է միայն հիշել Չեմպիոնների Լիգայի եզրափակչում` Բավարիայի հանդեպ Չելսիի տոնած հաղթանակը: Խոսքս նաեւ նրա մասին է, որ անգամ գեղեցիկ հաղթանակներից հետո(օրինակ` Պրիմեռայի նախորդ տուրում, Սեվիլյայի հանդեպ), Բարսելոնայի ֆուտբոլիստների աչքերում, բացառապես Անդրես Ինյեստայի, արդեն չի երեւում այն վայրի գազանը, որը մինչ վերջերս պատառոտում էր բոլորին: Այլեւս չկա այն կիրքը, որն ինչպես քիչ առաջ ասեցի, դեպի իրեն է ձգում միլլիարդավոր ֆանատների, որոնք, նկատեք, որ եկել էին երկրպագելու ոչ թե կոնկրետ Բարսելոնային, այլ հենց իմ ասած տիեզերական ֆուտբոլին: Չավին այլեւս նախկինը չէ եւ իր կարյեռայի մայրամուտն է ապրում, իսկ այսօրվա կազմում նրան արժանի փոխարինող չես գտնի, քանի որ այդ նպատակով թիմ վերադարձված Սեսկ ֆաբրեգասը, պարզվեց, որ այդպես էլ չկարողացավ մոռանալ անգլիական ֆուտբոլը: Եվ ինչպես կյանքում հաճախ է լինում, թիմի երկրպագուների շարքին միացածներից շատերը, կրկին կգնան, այս աստվածային ֆուտբոլի հեռանալուն պես, իսկ իսկական կապտանռնագույն երկրպագուները միշտ էլ կմնան, սպասելով որ այն կրկին հայտնվի: Իսկ Բարսայի այսօրվա խաղը կարելի է բնորոշել, հետեւյալ կերպ: Պատանի ֆուտբոլասերները, հաճախ`պաշտպանելով իրենց սիրելի թիմերին, ասում են, որ եթե մրցակցի կազմում չլիներ այս կամ այն ֆուտբոլիստը, ապա իր սիրելի թիմը չէր պարտվի: Եվ որքան էլ, սա կարող է ոչ պրոֆֆեսիոնալ հնչել, այդուհանդերձ ես կասեմ, որ իրոք` առանց Լեոնել Մեսսիի Բարսելոնան, վաղուց արդեն չէր գլխավորի մրցաշարային աղյուսակը: Եվ պետք է չէ քար նետել Լեոյի վրա, որ նա վերջերս չափից ավելի է խաղն իր վրա վերցնում: Փորձեք գտնել թիմի մեկ այլ խաղացողի, որը կկարողանար դա անել Լեոյի փոխարեն: Եվ անգամ եթե կապտանռնագույնները դուրս գան Չեմպիոնների Լիգայի քարորդ եզրափակիչ, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա հենց Լեո Մեսսի մասին առաջադրված վարկածի իրական լինելու շնորհիվ: Այսքանը: Ավարտվեց այն իներցիան, որը շարունակվում էր Պեպի հեռանալուց հետո եւ որի շնորհիվ, թիմն առաջնության առաջին հատվածում ընդամենը մեկ ոչ ոքի խաղաց: Սպասենք, մյուս մարզչական եւ ֆուտբոլային նոր սերնդի: Իսկ այն անկասկած կգա շուտով, քանի որ Բարսելոնայի պատմության մեջ սա առաջին նման դեպքը չէ եւ այս թիմը չի կարող 1, առավելագույնս 2 մրցաշրջանից ավել ոչ գեղեցիկ ֆուտբոլ խաղալ:
Իսկ ինչ վերաբերում է Ռեալին, ապա պետք է արժանին մատուցել Ժոզեյին: Մոուրինյոն այսօր հերթական անգամ հիացրեց, ապացուցելով, որ համառ եւ իր խոսքի տեր անձնավորություն լինելուց զատ, նա մեր օրերի եւ անձամբ իմ կարծիքով ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկն է: Դա Խոսեպ Գուարդիոլան դեռ պետք է ապացուցի, որ կարող է ցանկացած թիմին հաղթող դարձնել: Մոուրինյոն իր այսօրվա ֆուտբոլով, վերջնականապես փակեց բոլորի բերանները: Մեկնարկային կազմում 3 կենտրոնական պաշտպաններ` Վարան, Ռամոս եւ Պեպե, որոնցից վերջինս խաղաց որպես հենակետային կիսապաշտպան: Եվս մեկ պաշտան, ձախ եզրում հայտավորված Ֆաբիո Կոենտրաուն, գրեթե ամենուրեք երեվաց: Հենակետային կիսաաշտպան Մայքլ Էսսիենը խաղաց աջ պաշտպանի դիրքում: Իսկ հիմնական կազմում առհասարակ բացակայում էին հենակետային կիսապաշտպաններ!!!! Չկային, ո`չ Խեդիրան, ո`չ էլ Ալոնսոն. Նրանց դիրքում խաղում էին Մոդրիչն ու քիչ առաջ նշածս Պեպեն, ժամանակ առ ժամանակ նաեւ Կոենտրաուն եւ Կական: Մի խոսքով բազմաթիվ տակտիկական եւ խափուսիկ սխեմաներ, որոնցից ակներեւ դարձավ, որ Ժոզեն, ոչ միայն լրջորեն է նախապատրաստվում Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղին, այլ նաեւ այն որ նա իրոք շատ, չափազանց շատ է կարոտել անգլիական ֆուտբոլը: Այնպես, որ` Հաջորդ կանգառը Անգլիա!!! Դիմավորեք Ռոման Արկադյեվիչ :)))))))))
Եթե, ինչ որ մեկը կասի, որ ես ռոմանտիկ եմ մտածում, ապա ասեմ, որ ես այլ կերպ չեմ էլ կարող, քանի որ ֆուտբոլը բացի բիզնեսից եւ սպորտից, նախ եւ առաջ խաղ է: Իսկ է?լ ինչ խաղ եթե դրանում առկա չէ, գոնե մի փոքր լիրիկա եւ փիլիսոփայություն: