15 տարիների ընթացքում Իսպանիան վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը դոնորական փոխպատվաստման բնագավառում: Փոխպատվաստումը այստեղ շատ զարգացած է: Յուրաքանչյուր ծնվող իսպանացի ինքնաբերաբար դառնում է դոնոր: Բնակչության 90%-ը խրախուսում է դոնորությունը:
Իսպանացիները էմոցիոնալ ժողովուրդ են, այդ պատճառով շփման ժամանակ նրանք միմյանց բավականին մոտ են կանգնում և մեկ-մեկ էլ իրար ձեռք են բռնում: Այնպես որ, իսպանացիների հետ շփվելիս չզարմանաք նման վերաբերմունքից:
Եվրոպայի միակ անապատը` Տաբերնասը, գտնվում է Ալմերիայի նահանգում` Անդալուզիայում: Տաբերնաս անապատը համարվում է ամենաչոր վայրը ողջ Իսպանիայի տարածքում:
Սևիլյայում է գտնվում աշխարհի ամենամեծ մակերես ունեցող Սանտա Մարիյա դե լա Սեդե (1402-1519 թթ.) տաճարը: Տաճարի երկարությունը 126.2 մ է, լայնությունը` 82.6 մ, իսկ բարձրությունը` 30.5 մ:
Մալագայում գտնվող Սանտա Իսաբել դե Ունգրիյա ին Կոլոմարեսը համարվում է աշխարհի ամենափոքր եկեղեցին: Ներքին մակերեսը ընդամենը 1.96 քառ. մ է:
Եվրոպայում առաջին անգամ փողոցային լույսերը ի հայտ են եկել 10-րդ դարում Կորդովայում` իր ծաղկման շրջանում, երբ այն մահմեդական կայսրության և խալիֆայության կենտրոնն էր համարվում:
Քադիս` քաղաք, որը գտնվում է Անդալուզիայի արմուտքում և համարվում է Եվրոպայի ամենահին քաղաքներից մեկը, հնարավոր է` հենց ամենահինը: Պատմաբանների կողմից պարզ է դարձել, որ դեռևս մ.թ.ա. 1110 թվականին ներկայիս Քադիսի տարածքում գտնվել է փյունիկյան քաղաք:
Եվրոպայի ամենամեծ գոլֆ ակումբը գտնվում է Կոստա դել Սոլում և կոչվում է Սանտա Կլարա: Ընդհանուր առմամբ Կոստա դել Սոլի ափը իր գոլֆի դաշտերով անխոս առաջատար է ողջ Եվրոպայի տարածքում: Այսօրվա դրությամբ դրանց քանակը կազմում է ավելի քան 40: Հենց այդ պատճառով էլ Կոստա դել Սոլը հաճախ անվանում են նաև Կոստա դել Գոլֆ (Costa del Golf):
Չնայած տնտեսական ճգնաժամին` Իսպանիայի տնտեսությունը, համաձայն ԱՄՀ-ի, գտնվում է 9-րդ տեղում: Իսկ Իսպանիայի բանկային համակարգը Եվրոգոտու տարածքում համարվում է ամենակայունը:
Իսպանիայում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է: 2012 թվականին Իսպանինայի ֆուտբոլի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն: Ֆուտբոլի հանդեպ մոտեցումը իսպանացիների մոտ նման է կրոնին: Ինչպես նաև, Իսպանիայում հայտնի սպորտաձևեր են համարվում թենիսը և գոլֆը: Ֆուտբոլային մրցաշարերի ժամանակ երկրպագուների կողմից հնչեցվող «Օլե-Օլե» գոռոցների համար ևս աշխարհը պարտական է Իսպանիային, որտեղ ցլամարտի կամ ֆլամենկոյի ժամանակ էլ առաջացել է հետևյալ արտահայտությունը: Ենթադրվում է, որ «Օլե»-ն դա Ալահի վերափոխված տարբերակն է, որն էլ առաջացել է VIII դարում մահմեդականների կողմից Իսպանիան գրավելու ընթացքում:
Գրանադայի իսպանական խորհրդանիշը նուռն է:
Իսպանիան իր գինու արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Երկրի յուրաքանչյուր տարածաշրջանում գինի են արտադրում: Գինու պիտակի վրա նշվում է գինու արտադրման վայրը: Առաջին երկու տեղերը զբաղեցնում են Ֆրանսիան և Իտալիան:
Փողոցները Իսպանիայում, մասնավորապես Մադրիդում, լուսավորվում է այնքան, որ ուշ ժամերին ֆուտբոլ են խաղում, զբոսնում են այգիներով, մաքուր օդի են հանում շներին և այդպես շարունակ: Օրը Իսպանիայում երկար է տևում, որը զբոսաշրջիկներին թույլ է տալիս տեսնել, զգալ կամ շոշափել ավելին, քան սպասում են:
Ցլամարտը Իսպանիայում ավելի շատ մշակույթ է համարվում, քան սպորտաձև: Դա ամենաճանաչված զվարճանքի միջոցն է, ինչպես նաև առավել ծավալուն և հակասական սպորտաձևը: Դա իսպանական պատմության, արվեստի և մշակույթի մի մասն է կազմում:
Հենց իսպանացիներն են Եվրոպա բերել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լոլիկը, կարտոֆիլը, ավոկադոն, ծխախոտը, կակաոն: Ինչպես նաև, Իսպանիան Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ բանան է աճում:
Շատ հայտնի նկարիչներ ծնունդով Իսպանիայից են, օրինակ` Պաբլո Պիկասսոն, Սալվադոր Դալին, Ժոան Միրոն, Դիեգո Վելասկեսը և Ֆրանցիսկո Գոյան, հանրահայտ ճարտարապետ քանդակագործ Անտոնիո Գաուդին, որը ևս ծնունդով Իսպանիայից է: Իսպանիան աշխարհին է նվիրել մեծ թվով արվեստի վարպետներ:
Հայտնի իսպանական պարային ժանր է ֆլամենկոն: Այն բնորոշվում է արագ շարժումներով և խճճված քայլերով: Բազմաթիվ զբոսաշրջիկների կարծիքով` ֆլամենկո պարը Իսպանիայի ոգին է: Իսկ ահա շատ իսպանացիներ այդպես չեն համարում: Յուրաքանչյուր իսպանական տարածաշրջանում այդ ոգին բացահայտվում է անկրկնելիորեն. արագոնացիների մոտ խոտեն է, բասկերի մոտ բոլերոն, կաստիլացիների մոտ` սեգիդելեն: Բայց հենց տաք Անդալուզիայում է առաջացել Իսպանիայի խորհրդանիշ համարվող արվեստը: Եթե անգամ դուք չեք հասկանում ոչ մի բառ, ապա կատարողների էմոցիաները անպայման հասկանալի կլինեն: Ուրախությունը, հուսահատությունը, ատելությունը, սերը` դրանք կարող են զգալ յուրաքանչյուր ոք:
XVI դարերում Իսպանիայում հայտնաբերվել է հինգլարային կիթառը, երբ ինչ-որ մեկը չորս լարային կիթառին ավելացրել է հինգերորդը: Այդ օրվանից հինգ լարային կիթառը համարվում է իսպանական:
Տասնութերորդ դարում Անդալուզիայում հայտնագործվում է վեց լարանի կիթառը և այդ պահից սկսվում է իր հաղթական երթը երկրներով և աշխարհամասերով: Եվ հենց այդպիսի վեց լարային ձևով էլ այն մինչև այժմ գոյություն ունի: Կիթառի երաժշտական հնարավորությունները այնքան մեծ են, որ այն դարձել է աշխարհում ամենասիրելի երաժշտական գործիքներից մեկը: Բայց հենց իսպանացիններն են կիթառի արվեստը հասցրել կատարելության:
Իսպանական տարօրինակ տոներից ամենահայտնին լոլիկներով ճակատամարտն է կամ տոմատինոն: 1945 թվականին իսպանական Բունոլ քաղաքում դիմակահանդեսի ժամանակ երկու ընկեր են վիճել: Բարկացած ժամանակ նրանք սկսել են իրար վրա նետել լոլիկներ: Ահա այդպես է ծնվել այդ տոնը:
Անդալուզիյան ձիերը հայտնի են ողջ աշխարհում: Անդալուզյան ձին անվանում են նաև իսպանական լեգենդ իր հիանալի անցյալի համար, որը կապված է թագավորական շքերթների հետ: Լավագույն ասպետները մենամարտել են միայն նրանց հետ, և կոնկիստադորների հետ նրանք նվաճել են Նոր Աշխարհը: Հայտնի նկարիչները նրան պատկերել են իրենց նկարներում, գրողները ներկայացրել են պատմական գրական վեպերում:
Ավանդության համաձայն ` Իսպանիայում հարսանիքի ժամանակ հարսի վարսերը զարդարում են ծաղկած ծառի ճյուղերով, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «չինական խնձոր»: Իսկ այդ կենսախինդ ծառի արևահամ պտուղները համարվում են սիրո և երջանկության ազգային խորհրդանիշները: Դա նարինջն է:
Նյութի աղբյուրը` այստեղ