Խոսքս ուղղում եմ բոլոր «հայրենասերներին», որոնց գործողությունները սահմանափակվում է Facebook-ում կամ այլ կայքերում ստաստուսներ ու մեկնաբանություն գրելով: Որոնց ոտքերն ու ուղեղը թուլանում են ու սկսում են դողալ «Արցախ» բառը լսելուց, քանի որ նոր, բացառիկ ու տխմար մի comment է ծնվելու նրանց տհաս ուղեղում, չեմ ուզում վիրավորել կամ որևէ անհարգալից խոսք ասել, բայց դուք ոչ թե հայրենասեր եք, այլ ազգի մեջ թշնամություն ու պառակտում մտցնող անձնավորություններ եք: Ձեր գործողությունները սահմանափակվում են միայն մարդկանց վիրավորելով և սուտ հայրենասերի կերպար ստեղծելով: Հիմա գիտեմ՝ խոսքերիս հասցեատերերի արյունը եռում է, և չգիտեն՝ ինչ պատասխանեն, եթե պատասխանեն, ուրեմն դիմակները կպատռվեն, բայց ուզում են ախր մի բան ասել... Մտածեք, երևի մի ձև կգտնեք էլի ինձ վիրավորելու:
Նաև հիմա խոսեմ այս մարդկանց մասին: 
Այ ձեր ցավը տանեմ, սուտ հայրենասիրության ջատագովներ, դուք հիմա հասկանո՞ւմ եք, որ մենք մոտ ենք այն ժամանակներին, որ աստված մի արասցե, բայց կարող է պատերազմ սկսվել: Այդքան հասկանո՞ւմ եք, որ Արցախը դատարկվում է, Արցախը դատարվում է, դա նշանակում է, որ պետք է այն վերաբնակեցնել, այսինքն՝ փրկել, դուք այդքանին պատրա՞ստ եք` վերցնել ձեր ընտանիքները ու բնակվել Արցախում: Պաշտպանել «ձեր» այդքան սիրելի հողակտորը: (Ինչու եմ սա շեշտում, քանի որ այն ամենևին էլ ձերը չէ, այլ նորմալ հայերինը, ովքեր գործ են անում, ոչ թե ճոռոմախոսությամբ զբաղվում): 
Իհարկե, պատրաստ չեք, դուք առաջին իսկ հնարավորության դեպքում կլքեք նաև Հայաստանը, խոսքս հասցեագրում են նաև այն արցախցիներին, որոնք լքում են իրենց Արցախը ընտանիքներով, բնակվում Հայաստանում ու խոսում արցախասիրությունից, վիրավորում մարդկանց, բայց պատերազմի առաջին իսկ վտանգի դեպքում, պոչները հետևները մտցրած, կփախչեն Հայաստանից: 
ՏՈ Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ: 
Նաև ավելորդ հարցերից խուսափելու համար ասեմ, այսքանը չի վերաբերում այն մարդկանց, ովքեր լքում են Հայաստանը կամ Արցախը ուղղակի լուռ, ոչինչ չասելով, դա իրենց կամքն է, ու ոչ ոք չի կարող արգելել մարդուն գտնել իր հաջողությունը ուրիշ երկրում, բայց նման մարդիկ լուռ են, նրանք չեն գոռգոռում ամեն առիթի դեպքում, թե ինչքան լավն են իրենք ու ամեն մեկին պատրաստ են մեջտեղից պատռել, ով հանկարծ վատ բան կասի ղարաբաղցիների մասին կամ դեմ կարտահայտվի այն մտքին, թե ինչու են արցախցիները գալիս, Երևանում բնակվում, փոխանակ պաշտպանեն իրենց հայրենիքը: 
ԳՆԱՑԵՔ, ՄՏԱԾԵՔ ԱՍԱԾՆԵՐԻՍ ՇՈՒՐՋ, ՈՒ ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԱՍԱԾՆԵՐՍ ՃԻՇՏ ԿՀԱՍԿԱՆԱՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել