168.am-ը գրում է.

Ղրղըզստանում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (կենեշ) ընտրություններ և սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, հայտնում է Zanoza.kg-ն:

Նշվում է, որ ընտրություններ են անցկացվում 405 տեղական կենեշներում, որոնց թվում՝ 21-ը՝ քաղաքային, 384-ը՝ գյուղական: Ընտրողների նույնականացումը կատարվում է կենսաչափական տվյալների հիման վրա:

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժ. 8.00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 6.00-ին): Ընտրողները հնարավորություն ունեն քվեարկել մինչև 21.00-ն (Երևանի ժամանակով՝ ժ. 18.00-ն):

Ընտրություններին մասնակցում է 35 կուսակցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել