Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի համար ձեռնտու չէ Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայումը, սա է պատճառը, որ առաքելության տեղակայման վայրի վերաբերյալ ԵԱՀԿ-ում համաձայնության չեն կարողանում գալ:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե այս հարցում դեռևս հաջողության հասնել չի հաջողվում:

«Հայաստանի ղեկավարությունը հակամարտության կարգավորումն է շեշտադրում, իսկ ադրբեջանական կողմն, ընդհակառակը, հակամարտության սառեցմանն է կողմնակից: Սա է պատճառը, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություններ նախաձեռնելու, որպեսզի կարգավորման առաջընթաց տեղի չունենա»,- նշեց Սերգեյ Մարկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել