168.am-ը գրում է.

Image result

Բրյուսելում ներկայացրել են Եվրամիության խորհրդի կենտրոնակայանի՝ ձվի տեսքով նոր շենքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եվրամիության քաղաքական ընտրախավի մտահղացման համաձայն՝ շենքն իրենից ուրախության խորհրդանիշ է ներկայացնում:

Libre Belgique թերթի էլեկտրոնային տարբերակի տվյալներով՝ շենքի կառուցումը 321 միլիոն եվրո է նստել ԵՄ-ի բյուջեի վրա: Europa building-ի կառավարիչ Ստեֆան Մանիետի խոսքով՝ ԵՄ-ի խորհրդի նոր կենտրոնակայանը միության անդամ երկրների նախարարների՝ իր առաջին նիստը կընդունի 2017 թվականի հունվարին, իսկ ԵՄ-ի առաջին գագաթնաժողովն այստեղ կկայանա եկող տարվա մարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել