Ադրբեջանական կայքերից մեկը օրերս մի հրապարակում է արել, որը կրկին ալեկոծել է ադրբեջանական «արվեստապաշտ» հասարակությունը: Հոդվածի հեղինակը հրապարակայնորեն պլագիատի մեջ է մեղադրում ռուսական բեմի պրիմադոննա Ալլա Պուգաչովային և մասնավորապես նշում.

«Բոլորիս համար «Миллион алых роз» երգը ասոցիացվում է Պուգաչովայի հետ, և  ոչ ոք չգիտի, որ մինչ Պուգաչովայի կատարումը այդ երգն արդեն վաղուց հայտնի էր : Սակայն «երկաթե վարագույրի» պատճառով մենք այդ երգը վերագրում էինք խորհրդային երգահաններին ու կատարողներին: Իսկ ահա Վիքիպեդիան հուշում է, որ Պուգաչովան այդ երգը կատարել է 1983թ., այնինչ ադրբեջանցի երգչուհի Գուգուշը, ով ապրում ու ստեղծագործում է Իրանում, այդ երգը կատարել է 1969թ.: Ահա և ապացույց-տեսանյութը, համեմատեք ինքներդ»: Սրանով ավարտվում է մեջբերումը: 

Իսկ հիմա իրականությունը. Ռ. Պաուլսի երաժշտության ու Ա. Վոզնիսենսկու բառերի հիման վրա ստեղծված «Миллион алых роз» երգը գրվել է հատուկ Պուգաչովայի համար: Եվ միայն տարիներ հետո Գուգուշ անունով երգչուհին թարգմանել տվեց այն ու տեղավորեց իր երգացանկում: Սակայն տեսանյութի տակ այս ոճի մեջ գրված մեկնաբանությունները ադրբեջանցիներին բոլորովին դուր չեկան, և տեսանյութը Youtube ներբեռնող հեղինակը ջնջեց բոլոր պարզաբանումները, ու հիմա տեսանյութի տակ հետևյալ պատկերն է: 

Նյութը՝ BlogNews.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել