"Ոսկե Էկրան" մրցանակաբաշխությանը արդեն անդրադարձել եմ: Մրցանակաբաշխությունն ավարտվեց, կարծես թե ամեն ինչ նորմալ էր, սակայն միջոցառումից հետո կրքերն ավելի բորբոքվեցին, դե իսկ սկանդալի կենտրոնում սիրված և ճանաչված հաղորդավարուհի` Լուսինե Բադալյանն է, ով երեկոյին ներկայացել էր իր գործընկերոջ`Հակոբ Պապիկյանի (Ժակի) հետ միասին:
Այս պահին տեղեկացնեց թե ինչումն է խնդիրը: Միջոցառման ընթացքում դերասանուհին երգչուհիներից մեկի ելույթի ժամանակ ականջակալներ էր կրում, ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Ինձ հետ զրույցում` Լուլուն իր այդ քայլը մեկնաբանեց հետևյալ կերպ. "Ես երգերի ժամանակ եմ կրել ականջակալներ, որովհետև ես ինձ չեմ տանջում նման երգեր լսելով: Մրցանակների հանձման ժամանակ չեմ դրել դրանք, կամ եթե մի պահ էլ դրել եմ պատճառն այն է եղել, որ այդ ժամանակ իմ եթերն էր և պետք էր ստուգել ամեն ինչ եթերում նորմալ է՞ ընթանում, հո չի ընդհատվե՞լ: Չնայած պետք է նշեմ, որ լսելու առանձնապես բան էլ չկար, ի՞նչ պիտի ասեին, ինչ-որ կարևոր բան ե՞մ բաց թողել:
Ես ոչ-ոքի հետ կոնֆլիկտ չունեմ: Կոնֆլիկտի ժամանակ առհասարակ ավելի բարձր եմ ծափահարում, որ հետո իրենք վատ զգան, եթե իհարկե արժանի են այդ ծափահարություններին:
Արգամ ջան իմ կարծիքով շատ անլուրջ մրցանակաբաշխություն էր, նույնիսկ չեմ ցանկանա մեկնաբանել: Շատ սխալ սկզբունքով էր ամեն ինչ ընտրված, այնպիսի տպավորություն էր, որ ամենավատ հաղորդումներն էին ընտրվել, բացառությամբ մի 3 հաղորդման: Ոչ մի լուրջ պրոեկտ ներկայացված չէր, բացի` "Օտար ամայի ճամփեքից" ու "Շողակաթ" հեռուստաընկերությունից: Նույնիսկ այն հաղորդումները, որ քիչ թե շատ լավն են, միևնույնն է այնքան անկատար են, որ մրցանակ տալու համար դեռ վաղ էր: Իսկ մեր ներկայությունը առավել քան անիմաստ էր: Ի՞նչ է նշանակում ` "Տարվա անբաժան զույգ": Այսինքն, որ մրցանակ չտաին, մենք չգիտեի՞նք, որ առավոտից երեկո միասին ենք աշխատում:
"Ոսկե Էկրան" մրցանակաբաշխություն |
"Ոսկե Էկրան" մրցանակաբաշխություն |