Նախ ասեմ, թե ինչ է նշանակում Chromium դիտարկչի հիմքերի վրա պատրաստված դիտարկիչ: Chromium-ը պատրաստված է Google ընկերության կողմից, որը իր ձեվափոխություններով վերանվանվեց Google Chrome: Այս հիմքերի վրա են պատրաստված Mail.Ru-ի Yandex.ru-ի ինչպես նաև Comodo Dragon և այլ դիտարկիչներ, որոնք իրենց արտաքին տեսքով շատ նման են Chromium-ին նույն ինքը Google Chrome-ին:
Այս դասին պատկանող դիտարկիչների համար կա հիանալի հավելված, որով դիտարկչի վրա տեղադրում ենք գաղտնաբառ և դիտարկիչը բացելուց հարցնում է գաղտնաբառը, սխալ գրելու դեպքում այն փակվում է:
Տվյալ հավելվածը տեղադրելու համար այցելեք այստեղ:
Բացված պատուհանում սեղմեք` Установить:
Բացվածում սեղմեք` Добавить:
Հետո, եթե հարց տա, ապա սեղմեք OK, կբացվի պատուհան, որում պիտի գրեք գաղտնաբառը և դրա կրկնությունը:
Իսկ հիմա փակեք դիտարկիչը և նորից բացեք կհայտնվի պատուհան, որում պետք է գրեք վերևի քայլում ձեր հաստատած գաղտնաբառը:
Երե ուզում եք անջատել հավելվածը կամ փոխել գաղտնաբառը, ապա այցելեք chrome://extensions/ հասցե:
Նկարում բացատրված են հավելվածը ջնջելու, միացնելու, անջատելու ու գաղտնաբառը փոխելու քայլերը:
Հարցեր առաջանալու դեպքում դիմեք ինձ, և ես սիրով կօգնեմ ձեզ:
Կամ ինձ հետ`
Էլ. հասցե [email protected]
Նյութի աղբյուր՝ http://www.blogart.info/2013/02/chromium.html#.UTD6hTBDCKk
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել