Barometer.am-ը գրում է.
Լոզանի մարզական վճռաբեկ դատարանի որոշմամբ, ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը զրկվել է 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժինը քննարկել է ռուսաստանցի բռնցքամարտիկ, Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միշա Ալոյանի գործը: Նրա դոպինգ թեստը դրական արդյունքն էր տվել, հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց՝ տուամինոգեպտան, որը լինում է մրսածության դեմ քթի կաթիլներում: Տվյալները հրապարակել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան կոտրած ռուսական Fancy Bears հաքերական խումբը:
Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը հաստատել էր, որ մարզումային փուլում մարզիկն օգտագործել է կաթիլներ, որի մեջ կա տուամինոգեպտան: Սակայն բուժման նպատակով որևէ դեղամիջոց օգտագործելուց առաջ օլիմպիականը պարտավոր է ստանալ թույլտվություն հակադոպինգային մարմիններից, ինչը Ալոյանի դեպքում չի արվել: Ալոյանը Fancy Bears-ի միակ զոհն է, քանի որ մյուս 126 մարզիկների դեպքում բժշկական թույլտվությունն առկա է: