
Ինչպես հայտնում է իսպանական sport.es-ը, վաղը Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպմանը առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսին: Առողջական խնդիրների նկտառումներից ելնելով՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ չի ցանկանում վտանգի տակ դնել իր թիմի առաջատար Քրիստիանո Ռոնալդուի մասնակցությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը: Այսպիսով հերթական «Էլ կլասիկոյին» կարող են չմասնակցել երկու թիմերի «շարժիչները»: Հավելեմ նաև, որ հանդիպումը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել