10. Մուհամեդ Ալի
Նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն ծանրքաշային բոքսի վարպետներից մեկը, եթե ոչ լավագույնը: Ալին ծնվել է 1941թ. Կենտակի նահանգի Լուիսվիլ քաղաքում: Նրա իսկական անունը Կասիուս Մարսելիուս Կլեյ կրտսեր էր: Մուսուլման դառնալուց հետո Ալին փոխում է իր անունը: Նա հաղթել է իր պրոֆեսիոնալ կարիերայի բոլոր 61 մարտերից 56-ը, որոնցից 36-ը՝ նոկաուտով: Նա զգալիորեն առաջ էր իր ժամանակների մյուս վիրտուոզ բռնցքամարտիկներից և հատկապես հիշվեց հաղթելով Ջո Ֆրայզերին 1971 թվականին:
9. Ռոկի Մարսելիո
Նա լեգենդար ծանրքաշային մարզիկ էր, ով ծնվել է 1969թ. ԱՄՆ-ում: Ռոկին պատմության մեջ անմահացավ նրանով, որ պրոֆեսիոնալ բոքսի իր կարիերայի ընթացքում ոչ ոք նրան հաղթել այդպես էլ չկարողացավ: Նա հաղթել է իր կյանքի բոլոր 49 մենամարտերը և որոնցից 43-ը՝ նոկաուտով: Հիրավի, նա հսկա էր բոքսի ասպարեզում, և նրա մասին լեգենդը դեռ երկար կապրի բոքսի սիրահարների հիշողություններում:
8. Ջո Ֆրայզեր
Ջոն նույնպես շատ հայտնի չեմպիոն էր, ով երեք անգամ մենամարտել է Մուհամեդ Ալիի հետ 1975թ.-ին: Այդ տարվա Ջոյի երրորդ մենամարտը համարվում է նրա կարիերայի լավագույն մարտը և հատուկ անվանում է ստացել՝ Մանիլայի Թրիլլերը: Նա հաղթել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 37 մենամարտերից 32-ում, և այժմ նրա անունը կա միջազգային բոքսի փառքի սրահում:
7. Ջորջ Ֆորման
Նա ծնվել է 1949թ. ԱՄՆ-ի Տեխաս նահանգում և եղել է ծանրքաշային բոսքի չեմպիոն: Նրա մականունը եղել է «Մեծ Ջորջ», և իր կարիերայի հենց առաջին տարում նա հաղթել է իր բոլոր 13 մարտերը նոկաուտով: Երկրորդ տարվա ընթացքում նրա ռեկորդը բարձրացել է մինչև 32 հաղթանակի, և ոչ մի պարտություն: Նա իսկապես բարձունքում է եղել երկար ժամանակ և միայն 1977թ.-ին է հեռացել բոքսից: Այժմ նա հոգևորական է:
6. Ջեք Դեմփսի
Ջեքը հայտնվել է այս ցուցակում, քանզի հենց նա էլ է կարողացել հայտնվել միջազգային բոքսի փառքի սրահում: Ջեքը ծնվել է 1895թ.-ին և 1919-ից մինչև 1926թ. եղել է աշխարհի չեմպիոնի տիտղոսակիրը: Նա շատ կանգուն և երկար մնաց այդ բարձունքին, և բոքսի շատ քիչ մարզիկներ կային, որ նրան արժանի մրցակից էին: Նա դուրս է եկել ռինգ 83 անգամ և հաղթել 62 մենամարտում: Նրա ագրեսիվ մենամարտի ոճը շատ հայտնի է մինչև այսօր, և նա անմահ է որպես լեգենդ:
5. Ջո Լուի
Նախկին ծանրքաշային բոքսի չեմպիոնը ծնվել է ԱՄՆ-ում 1914թ.-ին: Նա սկսել է իր կարիերան դեռ 1934թ.-ին և արագ կարողացել է մեծ հանբավ ձեռք բերել ու դառնալ լավագույնը: Նրա առաջին մարտը հենց չեմպիոնի հետ է եղել, ում նա բավականին արագ նոկաուտի է ենթարկել և հաղթել մենամարտը: Իր կարիերայի ընթացքում մենամարտել է 72 անգամ և հաղթել այդ մենամարտերից 69-ում, որոնցից էլ 55-ը ավարտել է նոկաուտով: Երբ նա լքեց բոքսը, որոշեց դառնալ դերասան և նաև 1982թ.-ին արժանացավ կոնգրեսի ոսկե մեդալի:
4. Իվանդեր Հոլիֆիլդ
Նա ծնվել է 1962թ.-ին և շատ հայնտի է եղել որպես անպարտելի մարզիկ պրոֆեսիոնալ բոքսի ասպարեզում: Իր կարիերայի ընթացքում 1982թ.-ին հաղթել է օլիմպիական բրոնզե մեդալ և արժանացել Կռուիզվիլի տիտղոսին, իսկ 1990թ. դարձել է չեմպիոն: Նա հաղթել է իր անցկացրած 49 մենամարտերից 39-ում (26-ը՝ նոկաուտով): Չեմպիոնի իր տիտղոսը նա պաշտպանել է 4 անգամ և իսկապես եղել է մեծ մարզիկ:
3. Ջորջ Չուվալո
Չուվալոն ծնվել է 1937թ.-ին Կանադայում: Նա շատ հայտնի է իր 21 տարվա պրոֆեսիոնալ կարիերայով, որի ընթացքում նրան հաջողվել է մենամարտել շատ հզոր մարզիկների հետ, որոնցից էր նաև Ալին, ում հետ նա մենամարտել է երկու անգամ: Ջորջը շատ հայտնի է եղել մեծ պաշտպանողական և ակտիվ, էներգիայով լի իր սպորտային ոճով: Երբ Ալին հաղթեց նրան 1966թ.-ին, նա ընդունեց, որ Չուվալոն իր ամենաուժեղ հակառակորդներից մեկն է եղել: Նա իր երկար կարիերայի ընթացքում հաղթել է 73 մենամարտերում, որոնցից 64-ը՝ նոկաուտով:
2.Մայք Թայսոն
Երբ փորձում ես մտածել բոքսի լեգենդար մարզիկների մասին, ակամայից Թայսոնի անունը միտքդ է գալիս: Նա ծնվել է 1966թ.-ին ԱՄՆ-ում: Նրան հաջողվել է հաղթել իր անցկացրած 58 մենամարտերից 50-ում: Նրա ուժեղ կողմերն են եղել թե՛ ֆիզիկական մեծ պատրաստվածությունը և թե՛ արագությունը: Չնայած որ Թայսոնը ուներ վատ համբավ ռինգից դուրս, նրան շատերն էին սիրում ռինգի ներսում: Նրա անունը իսկապես կմնա բոքսի լելգենդների շարքում, և շատերը կհամաձայնվեն, որ նա իսկապես արժանի է դրան: Երկաթե Մայքից վախենում էին ու հարգում նրան: Իսկ այսօր Մայքը դերասան է և շոումեն:
1. Լենոքս Լուիս
Նա մեր ցուցակում առաջինն է և ունի դրա հիմնավոր պատճառը: Նա կարողացել է նվաճել ծանրքաշային չեմպիոնի տիտղոսը երեք տարբեր առիթներով: Ծնվել է Միացյալ թագավորությունում և եղել է շատ ագրեսիվ մարզիկ: Շատ հայտնի է նրա մենամարտը Թայսոնի հետ, որում Լուիսը ականջի գնով հաղթեց վերջինիս: Իր կարիերայում նա մասնակցել է 44 մենամարտի, որոնցից 41-ում հաղթել է (32-ը՝ նոկաուտով): Չնայած 2004-ին նա լքեց պրոֆեսիոնալ բոքսը, բայց նրա անունը անմահ է բոքսի սիրահարների սրտերում: