Հնարավոր է՝ գրականության հերոսներ, որպես այդպիսին, մնացել են միայն գրողները։ Գրականությունը պտտվում է գրականության շուրջ։ Կոմպակտ ենթամշակույթ, որի թեման գնալով մնում է հենց միայն ինքը՝ գրականությունը։ Սա նման է հայելու՝ հայելու մեջ, ու հետո էլի հայելի՝ հայելու մեջ, տարբեր անկյուններով, խոշորացույցներով։ Էդ գրականության հերոսներն էլ գրողներն են, մարդիկ, որոնք գրում են կամ կարդում, իրականում շատ կարեւոր չէ։ Գրական տեքստը պատմում է գրական տեքստի ու այդ տեքստը գրողի մասին։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghukasyan.vahe/posts/10207033730914343?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1481096582235886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



