1988 թ. այս օրը Հայաստանում մեծ ողբերգություն տեղի ունեցավ, երկրաշարժ էր... Լույս իջնի աղետին զոհ գնացած մարդկանց հոգիներին.... Երկրաշարժը շարունակվում է... 28 երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց աղետից տուժած բնակավայրերը ոտքի չեն կանգնել` օգնություն չկա։ Օգնություն կա, բայց մխիթարանքի տեսքով... Ինչ-որ մարդիկ անընդհատ կրկնում են՝ «խաղաղությամբ ննջեն անմեղ զոհերը», բայց ինչպե՞ս խաղաղությամբ ննջեն, երբ նրանց թոռնատեր դարձած որբերը դեռ տուն չունեն, տեղ չունեն... Պետք է գիտակցել, ըմբռնել, մարսել կատարվածն ու հասկանալ, որ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցն աղետի գոտին ոտքի կանգնեցնելն ու նրանց սերունդներին կեցության բարվոք պայմաններ առաջարկելն է... 28 տարի է անցել, բայց երկիրը դեռ ցնցվում է... Երկրաշարժ է....Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1792622207665595?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1481056723337336
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



