Barometer.am-ը գրում է.
Երիկամները օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկն են: Դրանք պատասխանատու են օրգանիզմի միզարձակման պրոցեսի համար, մաքրում են ավելորդ ջուրը և օրգանիզմի ավելորդ նյութերը: Հաշվի առնելով օրգանիզմի համար երիկամների կարևորությանը, պետք է հոգ տանել դրանց համար, սակայն կան որոշակի վատ սովորություններ, որ կարող են վնասել երիկամները:
Ներկայացնում ենք վատ սովորություններ, որոնք կարող են վնասել երիկամները և անում եք դրանք ամեն օր:
1. Միզապարկը ժամանակին չդատարկելը
Մեզը միզապարկում երկար պահելը վատ սովորություն է: Այն կարող է մեծացնել մեզի ճնշումը երիկամների վրա և հանգեցնել երիկամային անբավարարության ու անմիզապահության:
2. բավարար քանակությամբ ջուր չխմելը
Երիկամաները վնասելու ամենահիմնական պատճառներից մեկը անբավարար քանակությամբ ջրի օգտագործումն է: Եթե օրգանիզմը բավարար չափով խոնավություն չի ունենում, երիկամների արյան հոսքը դանդաղում է, ինչը հանգեցնում է արյան մեջ տոքսինների կուտակման:
3. աղի մեծ քանակությամբ օգտագործումը
Աղը կարևոր է օրգանիզմի համար, սակայն բժիշկները պնդում են, որ պետք է սահմանափակել դրա ընդունումը: Մեծ քանակությամբ օգտագործումը կարող է բարձրացնել արյան ճնշումը և ճնշում գործադրել երիկամների վրա: Օրական չպետք է օգտագործել 5.8 գրամից ավելի աղ:
4. ցավազրկողների կանոնավոր օգտագործումը
Դեղամիջոցների մեծ մասն ունի կողմնակի ազդեցություն և կարող է վնասակար լինել նաև երիկամների համար:
5. չափազանց շատ սպիտակուցների օգտագործումը
Սպիտակուցները լավ են օրգանիզմի համար, բայց կարմիր մսի և սպիտակուցներով հարուստ այլ սննդամթերքների օգտագործումը կարող են մեծացնել երիկամային հիվանդությունների զարգացման վտանգը:
6. չափից շատ ալկոհոլի օգտագործումը
Չափից շատ ալկոհոլի օգտագործումը կարող է վնասել երիկամները: Ալկոհոլը հարուստ է տոքսիններով, որը ճնշում է երիկամները և վնասում դրանք:
7. չափից շատ կոֆեինի օգտագործումը
Կոֆեինի մեծ քանակությամբ օգտագործումը ոչ միայն բարձրացնում է արյան ճնշումը, այլև ճնշում է գործադրում երիկամների վրա և կանոնավոր օգտագործումը կարող է վնասել երիկամները:
8. տարածված վարակների անտեսումը
Վարակների, մասնավորապես՝ մրսածության, հազի, ֆարինգիտի անտեսումը կարող է վնասել երիկամները: Մարդիկ, ովքեր ունեն երիկամների հետ կապված խնդիրներ ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ և ավելի հաճախ են հիվանդանում: