Barometer.am-ը գրում է.

France Football-ի "Ոսկե գնդակին" այս տարի կարժանանա Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է իսպանական Mundo Deportivo-ն:

Ֆրանսիական պարբերականի լրագրողների խումբը դեկտեմբերի 8-ին կժամանի Մադրիդ` Ռոնալդուի հետ հաղթողի ավանդական հարցազրույց անցկացնելու ու ամսագրի շապիկի համար լուսանկար անելու համար:

"Ոսկե գնդակի" մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել