Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի՝ կաթոլիկ եկեղեցուն տված հրաժեշտի արարողությունը համեստ ընթացք է ունեցել:
Ոչ մի հատուկ արարողություն չի եղել, նախօրեին պոնտիֆիկոսը հրաժեշտ է տվել հավատացյալներին:
«Նրա հրաժարականը, իհարկե, տխրեցուցիչ է, սակայն մխիթարում է այն հանգամանքը, որ նա դա սեփական կամքով է անում: Ակնհայտ է, որ նա հոգևոր ներդաշնակության մեջ է ինքն իր հետ: Նրա հեռանալը հուզիչ իրադարձություն է, և, իհարկե, անհամբերությամբ սպասում ենք նրա հաջորդին»,-ասում է հավատացյալներից մեկը:
Նա կփակի իր Twitter-ի էջը և կյանքի մնացած օրերը կանցկացնի առանձնության մեջ. գրում է Euronews-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frunz.poghosyan/posts/347883041993770
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել