Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Սիրիական խնդրում Թուրքիայի քաղաքականությունը միշտ էլ հայտնի էր, և նորություն չէր  Էրդողանի ՝ Ասադին տապալելու ցանկությունը:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ Սիրիական հակամարտության հենց առաջին օրվանից Թուրքիայի քաղաքականությունը Ասադի հարցում միշտ հստակ է եղել. իրենք ասել են «ոչ» Ասադի իշխանությանը, և իրենց քաղաքականությունը կառուցել են Ասադին հեռացնելու տեսլականի շուրջ: «Ներկայում էլ Էրդողանի անկեղծ պոռթկումը հենց այդպես էլ կարելի է անվանել՝ պոռթկում։ Կարևոր է հասկանալ, թե դրա հետևանքներն ինչպիսին կլինեն, և հատկապես կարևոր պետք է լիներ հասկանալ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ստամբուլում մասնակցելով Երուսաղեմին նվիրված գիտաժողովին, հայտարարել էր, որ թուրքական բանակն այս տարվա օգոստոսին «Եփրատի վահան» ռազմական օպերացիան Սիրիայում նախաձեռնել էր մեկ նպատակով՝Սիրիայի օրինական ընտրված նախագահ Բաշար Ասադին տապալելու համար. «Մենք երկար ենք սպասել, սակայն վերջիվերջո ստիպված էին մտնել Սիրիա: Մենք հավակնություններ չունենք սիրիական հողերի նկատմամբ, դրանք պետք է պատկանեն իրենց տերերին: Մենք այնտեղ նրա համար ենք, որ վերականգնենք արդարությունը և վերջ տանք բռնակալ Ասադի դաժանություններին, ով երկրում կազմակերպել է պետական ահաբեկչություն»,- ասել էր նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել