«Քչերը գիտեն, շատերը չգիտեն» բլոգը Ձեզ է ներկայացնում Իրանի դրոշի մասին հետաքրքիր մի փաստ։
Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը կազմված է երեք հավասար հորիզոնական գծերից՝ կանաչ, սպիտակ, կարմիր։ Կանաչ գույնը խորհրդանշում է պտղաբերությունը, կարգ ու կանոնն ու ուրախությունը. սպիտակը՝ խաղաղությունը, կարմիրը՝ տղամարդկայնությունը և պատերազմում թափված արյունը։
Այս գույներն Իրանի դրոշի վրա առկա են 20-րդ դարասկզբից. այն օգտագործում էին նաև շահերը: Բայց կենտրոնում պատկերածված էր սրով առյուծ՝ հնագույն Պարսկաստանի խորհրդանիշը։
Իսլամական հեղափոխությունից հետո առյուծը փոխարինվեց Ալլահ բառով։ Այն կազմված է չորս մահիկներից և կենտրոնում սրից։ Կանաչ և կարմիր գծերի վրա զարդանախշեր հիշեցնող հատվածներն իրականում պարսկերենով 22 անգամ գրված «Ալլահ աքբար» բառերն են (Աստված մեծ է)։ Դա ակնարկ է Իսլամական հեղափոխությանը, որը տեղի է ունեցել 11-րդ ամսի 22-րդ օրը (բահմանի 22)՝ ըստ իրանական օրացույցի: