Ստոկհոլմում սրճարանի վրա հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվելAysor.am-ը գրում է.

Առնվազն երկու մարդ է զոհվել, մեկն էլ տուժել, երբ անհայտ անձինք դեկտեմբերի 2-ի երեկոյան Ստոկհոլմի հյուսիսային մասին սրճարաններից մեկում հրաձգություն են սկսել, այս մասին հայտնում է ТАСС-ը:

Սրճարանում տեղի ունեցած հարձակման զոհերը ենթադրաբար եղբայրներ են եղել։ Չորս կասկածյալները դեպքի վայրից փախուստի են դիմել սպիտակ ավտոմեքենայով, նշում է թերթը։

Միջադեպի հանգամանքներն ու դրդապատճառները հայտնի չեն։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել