Newmag.am-ը գրում է.
Գարեջուրը մորուքի վրա
Այո, մորուքը դժվարեցնում է խմիչքի փրփուրի խմելը, սակայն Օրեգոն նահանգի մի գարեջրագործ գտել է դեմքի բուսականության ՕԳԳ-ն։ Ստեղծարար գարեջրագործը մորուքի վրա խմորիչներ է աճեցնում գարեջրի համար։ Խմորիչները նեխման արդյունք են։ Ինչու՞ոչ։
Գարեջրի փրփուրը
Փրփրային խմիչքի շատ սիրահարներ չեն սիրում հանրահայտ խմիչքի հենց փրփուրը։ Իսկ իրականում, որքան բարձր է փրփուրի մակարդակը, այնքան գարեջուրը որակյալ է։ Այն ածխածնի երկօքսիդի արդյունք է։ Փրփուրի բացակայությունը խոսում է խմիչքի անորակ և անհամ լինելու մասին։ Գարեջրի սիրահարները հատկապես գնահատում են, այսպես կոչված, «Բրյուսելյան ժանյակը»։ Այն երկար մնալուց հետո չի նստում և արդեն դատարկ գավաթի մեջ ժանյակաձև հետք է թողնում։
Գարեջուրը և մարիխուանան
Գարեջուրը և մարիխուանան համարվում են հեռավոր բարեկամներ։ Խմիչքի ամեն սիրահար դա չգիտի։ Յուրաքանչյուր գարեջրի մեջ գայլուկ կա, որը կանեփի ընտանիքից է։ Դժվար չէ գուշակել, որ այն նույնպես պարունակում է կանեփ։ Չնայած ծագումնաբանությանը, այս բույսերը տարբերվում են գենետիկական շատ հատկություններով։
Գարեջուրը և տաքսիդերմիան
Հազիվ թե ադեկվատ մարդը գարեջրի անվանումից խրտվիլակ պատկերացնի։ Բայց Բրիտանական Brew Dog գարեջրատունը 2011-ին հայտնի է դարձել գարեջրի 55 տոկոս թնդությամբ և յուրօրինակ փաթեթավորմամբ: Այս խմիչքների արտադրանքը ստացել է «Վերջ պատմությանը» անվանումը, իսկ յուրաքանչյուր շիշ տեղադրված էր փոքր կենդանու խրտվիլակի մեջ: Շշի բերանը դուրս էր գալիս կենդանու բերանից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ






