«Ամսեամիս աճող պետական պարտքին զուգահեռ հայրենի կառավարությունը ավելացնում է նաև պետական ծախսերը՝ թերևս մոռանալով պետական բյուջեն լցնելու մասին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 931 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ավելի քան 1 տրիլիոն 124 մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են մոտ 9 մլրդ-ով իսկ ծախսերը, ընդհակառակը, աճել են մոտ 26 մլրդ-ով: Ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակի «մեղավոր»-ը համարում է հարկահավաքներին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների՝ պետական բյուջեի եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և պետական տուրքերի նվազմամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել