«Մաուգլի երեխաներ» են անվանում այն երեխաներին, ովքեր մանկական հասակում ապրել են կենդանիների հետ՝ մեկուսացված մարդկային հասարակությունից, և չեն ստացել մարդկային հոգատարության, սիրո զգացումներ, զուրկ են եղել սոցիալական վարքից և չեն տիրապետում մարդկային լեզվին: Որոշ մաուգլի երեխաներ եղել են սահմանափակ կարողության տեր մարդիկ, ինչի պատճառով լքվել են իրենց ծնողների կողմից: Նրանց մի մասը մեծացել է կենդանիների շրջապատում, իսկ մի մասն ապրել է ինքնուրույն: Ընդհանուր առմամբ, հայտնի է մաուգլի երեխաների մոտ 100 դեպք, որոնցից մենք առանձնացրել ենք 10 ամենահայտնիները:

10. Դինա Սանիչար, հնդկացի գայլ տղան

Dina SanicharԳտնվել է՝ 1876 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 6 տարեկան

Վայրը՝ Սեկանդրա, Հնդկաստան

Վայրի բնության մեջ ապրել է՝ 6 տարի

Կենդանիները՝ գայլեր

Դինա Սանիչարը ապրել է Սեկանդրայի մանկատանը և համարվել է մտավոր հետամնաց: Նրան գտել են 1867 թվականին՝ գայլերի քարանձավում, երբ նա մոտավորապես 6 տարեկան էր: Որսորդները, ովքեր ջունգլիներում նկատել են տղային, շատ զարմացել են՝ տեսնելով, որ նա չորեքթաթ հետևում է գայլերի ոհմակին:

Տղան ուներ վայրի կենդանիներին հատուկ բոլոր հատկանիշները՝ պատռում էր շորերը և սնվում էր միայն գետնի վրայից: Չնայած որ նա սովորեց ուտել եփած միսը՝ հում մսի փոխարեն, բայց երբեք չկարողացավ խոսել: Դինա Սանիչարը մահացավ 1895 թվականին:

9. Կամալա և Ամալա, Միդնապորի գայլ քույրերը

Kamala and Amala, the Wolf Girls of MidnaporeԳտնվել են՝ 1920 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 8 (Կամալա), 1,5 (Ամալա)

Վայրը՝ Միդնապոր, Հնդկաստան

Վայրի բնության մեջ ապրել են՝ 8 և 1 տարի

Կենդանիները՝ գայլեր

Մաուգլի երեխաների պատմություններից երևի թե ամենահայտնին և հակասականը Ամալայի և Կամալայի պատմությունն է: Ամալան 18 ամսական էր, և Կամալան՝ 8 տարեկան, երբ նրանք առաջին անգամ հայտնաբերվեցին գայլերի որջում: Սկզբնական շրջանում ենթադրում էին, որ Կամալան և Ամալան քույրեր չեն, այլ լքվել են և ապա գայլերի կողմից պահվել առանձին-առանձին:

Քույրերը կարծես թե չունեին մարդկային ոչ մի հատկանիշ և մտածում էին գայլերի նման: Նրանք պատռում էին հագուստը, ուտում էին միայն հում միս, քնում էին միմյանց հետ կծկված՝ արձակելով գայլերին հատուկ ձայներ: Աղջիկները արթնանում էին լուսնի հայտնվելու հետ և ոռնում էին, որպեսզի նորից ազատություն ստանան: Նրանք երբեք չէին ժպտում և ոչ մի հետաքրքրություն չէին ցուցաբերում մարդկային հասարակության հանդեպ, միակ զգացմունքը, որը շատ լավ արտահայտված էր նրանց մոտ, վախն էր: Նույնիսկ զգայարաններն էին նմանվել գայլերի զգայարաններին. տեսողությունը գիշերը բնականից ավելի սուր էր, գիշերը տեսնում էին կատուների պես: 1,5 հեկտար տարածության վրա նրանք կարող էին զգալ մսի հոտը:  Լսողությունը նույնպես շատ սուր էր, սակայն մարդկային ձայները նրանց համար ամբողջովին լսելի չէին:

Հարաբերականորեն ավելի լավ կրթված մի մարդ, հետևելով երեխաների զարգացման իրեն հայտնի տեսություններից մեկին, որոշեց աղջիկների մոտ վերականգնել մարդկային հատկանիշները: Դժբախտաբար, ավելի փոքր աղջիկը՝ Ամալան, մահացավ հենց փորձարկումների սկզբում, բայց նրա ավագ քույրը՝ Կամալան, հետզհետե կորցրեց վախը մարդկային հասարակության հանդեպ և ձեռք բերեց որոշ մարդկային հատկանիշներ:

8. Դանիել, Անդերի այծ տղան

daniel andes goat boyԳտնվել է՝ 1990 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 12 տարեկան

Վայրը՝ Անդեր, Պերու

Վայրի բնության մեջ ապրել է՝ 8 տարի

Կենդանիները՝ այծեր

Անդերի այծ տղան, որը մեծացել է այծերի հետ, գտնվել է 1990 թվականին՝ Պերուում: Նա կենդանի է մնացել՝ խմելով այծերի կաթը և ուտելով արմատներ ու հատապտուղներ: Ապրելով վայրի պայմաններում՝ նա սկսել է քայլել 4 վերջույթներով, ձեռքերը և ոտքերը սկսել են կոշտանալ՝ ծառայելով որպես կճղակներ. տղան կարող էր հաղորդակցվել այծերի հետ, բայց չէր կարողանում սովորել մարդկային լեզուն:

Գտնվելուց հետո նա ուսումնասիրվել է Կանզասի համալսարանի հետազոտողների կողմից և նրանց կողմից անվանվել «Դանիել»:

7. Սիրիացի վիթ տղան

The Syrian Gazelle BoyԳտնվել է՝ 1946 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 10 տարեկան

Վայրը՝ Սիրիական անապատ

Վայրի բնության մեջ ապրել է՝ 9 տարի

Կենդանիները՝ վիթեր, ջեյրաններ

Այս 10 տարեկան տղային նկատել են Սիրիական անապատում՝ վիթերի հոտի մեջ, և կարողացել են բռնել միայն Իրաքի զորքերին պատկանող մեքենայի միջոցով, քանի որ տղան ընդունակ էր վազել մինչև 50 կմ/ժ արագությամբ: Չնայած որ նա շատ նիհար էր, սակայն բավականին առողջ էր և ուներ պողպատյա մկաններ:

Տղան կենդանի էր մինչև 1955 թվականը, երբ նա իրեն ազատությունից զրկած մարդկանցից փորձեց փախչել, սակայն նորից բռնվեց և դաժանորեն փակի տակ պահվեց:

6. Բելլո, նիգերացի շիմպանզե տղան

BelloԳտնվել է՝ 1996 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 2 տարեկան

Վայրը՝ Նիգերիա

Վայրի բնության մեջ ապրել է՝ 1 տարի

Կենդանիները՝ շիմպանզեներ

Բելլոն գտնվել է 1996 թվականին, երբ մոտավորապես 2 տարեկան էր: Ունենալով մտավոր և ֆիզիկական հետամնացություն՝ հավանական է, որ նա լքվել էր իր ծնողների կողմից 6 ամսական հասակում: Ենթադրում են, որ տղային վերցրել և մեծացրել են շիմպանզեները, քանի որ նրան գտել են Հյուսիսային Նիգերիայի Ֆալգոր անտառում՝ շիմպանզեների ընտանիքի մոտ:

Երբ 6 տարի անց վերջապես տղայի պատմությունը տարածվեց լրատվական միջոցներով, նա բնակվում էր Կանոյի մանկատներից մեկում:

Բելլոն քայլում էր շիմպանզեների նման՝ ոտքերի վրա, սակայն ձեռքերով հենվելով հողին, գիշերը հաճախ խանգարում էր և վախեցնում մյուս երեխաներին, տարբեր առարկաներ էր նետում և ջարդում: 6 տարի անց տղան ավելի հանգիստ էր դարձել, չնայած որ շիմպանզեին բնորոշ ձայներ էր արձակում և ցատկում էր շիմպանզեների պես: Շիմպանզե-տղան մահացավ 2005 թվականին, երբ ընդամենը 11 տարեկան էր:

5. Ջոն Սեբունյա, ուգանդացի կապիկ տղան

John SsebunyaԳտնվել է՝ 1991 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 6 տարեկան

Վայրը՝ Ուգանդա

Վայրի բնության մեջ ապրել է՝ 3 տարի

Կենդանիները՝ կապիկներ

Ջոն Սեբունյան ծնվել էր 1980-ական թվականների կեսերին և մոտավորապես 3 տարեկան հասակում փախել է տնից, երբ տեսել է, թե ինչպես է սեփական հայրը սպանում մորը: Ենթադրում են, որ Ջոն Սեբունյայի մասին հոգ են տարել աֆրիկական կանաչ կապիկները: Ջոնին գտել է Միլլի անունով մի աղջիկ 1991 թվականին: 

Հետազոտությունը փաստում է, որ Ջոնի ամբողջ մարմինը պատված է եղել մազերով և նրա աղիներում մոտ կես մետրանոց որդ է հայտնաբերվել: Երբ նրան բռնել են և մաքրել, մաշկը պատված է եղել բազմաթիվ սպիներով և վերքերով: Հետագայում Ջոնը փոխանցվել է Պոլ և Մոլի Վեսվաների խնամակալության տակ, ովքեր որբերի խնամակալության հատուկ հիմնադրամ ունեին: Սկզբում տղան չէր կարող ո՛չ խոսել, ո՛չ լաց լինել, բայց հետզհետե սովորեց խոսել: Ենթադրում են, որ դրա պատճառն այն է, որ մինչև վայրի բնության մեջ ապրելը Ջոնը սովորել էր որոշ բառեր:

Այսօր Ջոնը ոչ միայն խոսում է, այլ  նաև երգում աֆրիկական երեխաների երգչախմբում:

 

4. Տրայան Կալդարար, ռումինացի շուն տղան

Traian CaldararԳտնվել է՝ 2002 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 7 տարեկան

Վայրը՝ Ռումինիա

Վայրի բնության մեջ ապրել է՝ 3 տարի

Կենդանիները՝ շներ

Տրայան Կալդարարը ռումինացի մի տղա է, ով 3 տարի շարունակ ապրել է վայրի բնության մեջ՝ առանց սեփական ընտանիքի: Ենթադրում են, որ տղան լքել է տունը բռնության պատճառով. տղայի հայրը հաճախ ծեծում էր մորը և իրեն:

Տրայանին գտել են 7 տարեկան հասակում, նա չէր կարող խոսել, մերկ էր և ապրում էր ստվարաթղթե արկղում: Տղան տառապում էր ռախիտով, ուներ բորբոքված վնասվածքներ և ցրտահարման պատճառով ուներ արյան շատ թույլ շրջանառություն:

Տղային առաջին անգամ նկատել է մի հովիվ, որը զանգահարել է ոստիկանություն, որոնք էլ բռնել են նրան: Տրայանը քայլում էր շիմպանզեների պես և քնում մահճակալի տակ:

3. Րոչոմ Պնգիենգ, կամբոջայի ջունգլիների աղջիկ

Cambodian Jungle GirlԳտնվել է՝ 2007 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 29 տարեկան

Վայրը՝ Կամբոջայի ջունգլիներ

Վայրի բնության մեջ ապրել է՝ 19 տարի

Կենդանիները՝ տարբեր կենդանիներ

Կամբոջայի ջունգլիների աղջիկը կամբոջացի մի կին է, ով գտնվել է 2007 թվականի հունվարի 13-ին: Հարևան գյուղի բնակիչներից մեկը պնդում էր, որ այդ աղջիկը իրենց երեխան է, ով 18-19 տարեկան հասակում անհետացել էր: Աղջկա մասին լուրերը շատ արագ տարածվեցին լրատվամիջոցներով:

Աղջիկը մերկ էր, կեղտոտ, ուներ բազմաթիվ սպիներ և դժվարանում էր ապրել մարդկային հասարակության մեջ: Ոստիկանությունը նշում էր, որ նա կարողանում է ասել միայն երեք բառ՝ «հայր», «մայր» և «փորացավ»: Իսպանացի հոգեբանները, ովքեր ուսումնասիրել էին աղջկան, փաստում էին, որ չնայած նա կարողանում էր ժպտալ և որոշ բառեր արտասանել, բայց չէր կարողանում հասկանալի ինչ-որ լեզու օգտագործել: Երբ ծարավ էր կամ սոված, ցույց էր տալիս իր բերանը, նախընտրում էր սողալ, քան նորմալ քայլել:

2010 թվականի մայիսին աղջիկը փախչում է ետ՝ դեպի ջունգլիներ և չնայած բոլոր որոնումներին՝ մնում է դեռևս կորած:

2. Ռուս թռչուն տղան

russian bird boyԳտնվել է՝ 2008 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 7 տարեկան

Վայրը՝ Վոլգոգրադ, Ռուսաստան

Վայրի բնության մեջ ապրել է՝ 7 տարի

Կենդանիները՝ թռչուններ

2008 թվականին երեխաների խնամակալությամբ զբաղվող ռուս աշխատողները փրկեցին 6 տարեկան «թռչուն տղային», ով կարող էր հաղորդակցվել միայն «ծլվլոցով»: Տղան հայտնաբերվել էր փոքրիկ երկու սենյականոց մի վանդակում, որտեղ կային հարյուրավոր թռչուններ, մեծաքանակ թռչնի կեր և թռչնաղբ:

«Թռչուն տղան» չէր հասկանում մարդկային լեզուն և հաղորդակցվելու փոխարեն շարժում էր ձեռքերը և ծլվլում: Սոցիալական աշխատող Գալինա Վոլսկայան, ով գտել էր տղային, նշում էր, որ նրան վանդակում պահողը իր 31-ամյա մայրն էր, ով երբեք չէր խոսել սեփական տղայի հետ:

Ռուսական աղբյուրները նշում են, որ տղան ոչ մի ֆիզիկական վնասվածք չուներ, չնայած որ տառապում էր այսպես կոչված «մաուգլիի սինդրոմ»-ով, քանի որ երկար ժամանակ ապրել էր կենդանիների հետ և ունակ չէր նորմալ մարդկային հաղորդակցման:

1.  Օքսանա Մալայա, ուկրաինացի շուն աղջիկը

oxana malayaԳտնվել է՝ 1991 թվականին

Տարիքը գտնվելու պահին՝ 8 տարեկան

Վայրը՝ Բլագովեսչենկա, Ուկրաինա

Վայրի բնության մեջ ապրել է՝ 5 տարի

Կենդանիները՝ շներ

Այս երեխան ավելի շատ ոչ թե ապրել է վայրի բնության մեջ, այլ արհամարհվել է հասարակության կողմից, իր մանկության մեծ մասը (3-8 տարեկան հասակում) անց է կացրել շան բնում` Նովայա Բլագովեսչենկայի տներից մեկի ետնաբակում:

Օքսանայի ալկոհոլիկ ծնողները ընդունակ չէին հոգ տանել իրենց երեխայի մասին, որի պատճառով 3 տարեկան աղջկան վտարում են տնից: Տունը գտնվում էր մի այնպիսի վայրում, որտեղ շուրջբոլորը ապրում էին շատ փողոցային շներ: Աղջիկը պատսպարվում է մի վայրում, որտեղ մեծ քանակով շներ կային: Շները հոգ էին տանում աղջկա մասին և կերակրում նրան, որի հետևանքով Օքսանան ձեռք է բերում շներին բնորոշ վարք, արձակում շներին բնորոշ ձայներ, հաչում է, գռմռում, չորեքթաթ քայլում, հոտոտում սնունդը մինչև ուտելը: Աղջիկը ուներ նաև շատ լավ զարգացած լսողության, հոտառության և տեսողության զգայարաններ: Նա կարողանում էր միայն ասել՝ «այո» և «ոչ»:

Գտնվելուց հետո աղջիկը դժվարություններ էր ունենում մարդկային հասարակությունում հարմարվելու, զգացմունքների արտահայտման և հաղորդակցման հետ:

2010 թվականին՝ 26 տարեկան հասակում, գտնվելով մտավոր հետամնացների համար նախատեսված հիվանդանոցում,  օգնում էր խնամել հիվանդանոցին կից գտնվող ֆերմայի կովերին: Նա միշտ ցույց էր տալիս, որ շների հետ ավելի երջանիկ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել