Հայրի՛կ, տար ինձ քեզ հետ, խնդրում եմ տար ինձ քեզ հետ... Այդ տարիքում ես իրականում հետաքրքրված չէի ֆուտբոլով, պարզապես ցանկանում էի հորս հետ լինել:
Երբ վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ վերադառնում ենք Տուն՝ ՀԱՅԱՍՏԱՆ: Իրականում ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ ու ամբողջ ժամանակ տանն էր: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Մեկ տարում ՆԱ մահացավ: Քանի որ ես բավականին փոքր էի, ամբողջությամբ չկարողացա ըմբռնել Մահվան իմաստը:
Մայրս ու քույրս անընդհատ լաց էին լինում, իսկ ես հարցնում էի՝ ու՞ր է իմ հայրը... Ու ոչ ոք չէր կարողանում տալ պատասխանը... Ամեն ինչ կամաց-կամաց բացատրվեց... Իսկ երբ մայրս ասաց՝ Հենրի՛խ, Նա էլ երբե՛ք չի լինի մեզ հետ, ես մտածեցի՝ Երբե՞ք...
ԵՐԲԵՔ-ը չափազանց երկար է թվում, երբ դու ընդամենը յոթ տարեկան ես....
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ....




