Օվկիանոսի ձկնորսական շրջանների 22%-ը գրեթե դատարկվել են մարդու շատ ինտենսիվ որսի պատճառով, իսկ 44 %-ը մոտ են վերջնական ամայացմանը:
Ձուկ որսալիս մարդը տարեկան որսում է նաև 27 մլն տոննա այլ ծովային կենդանիներ, որոնց հետո անշնչացած վիճակում հետ է նետում օվկիանոս:
Վերջին 50 տարվա ընթացքում մարդը վերացրել է աշխարհի անտառերի 70%-ը: Մնացած 30 տոկոսը դեգրադացման եզրին են և այստեղ նույնպես հատման աշխատանքները չեն դադարում: Նրանք պակասում են մեկ տարվա մեջ 50 քառակուսի/ միլ արագությամբ:
Վերջին 50 տարիների ընթացքում մարդը թունավորել կամ ցամաքեցրել է 45 000 լիճ:
Ամեն տարի քիմիական արդյուանբերությունը արտանետում է ավելի ան 100 մլն տոննա 70 000 տարբեր տեսակի քիմիկատներ և տարեկան այս բույլի ավելանում են ևս 1000 նոր նյութեր: Ի դեպ այս քիմիական նյութերի միայն 1-2 տոկոսն է ստուգված և վստահ ենք, որ վտանգավոր չեն շրջակա միջավայրի և մարդու համար
Վերջին 50 տարիների ընթացքում մարդը վերցարել է թռչունների տեսակների ¼ մասը: Մնացածի 11%-ը վերանալու շեմին են:
50 տարվա գործունեության հետևանքով վերացման շեմին են հայտնվել կաթնասունների 18%-ը, ձկների 5 տոկոսը և բույսերի 8 %-ը:
Ամենակիրառելի ռեսուրսների 30%-ն արդեն սպառման եզրին են և մարդը դրանց մեծ մասի համար փոխարինող դեռ չի մտածել: