Image result for ավծԻ՞նչ թվեր է «կրակում» վիճակագրական ծառայությունը

Արդեն 20 տարի կլինի, որ բոլորը միաբերան հայտարարում են, որ Ազգային վիճակագրական ծառայությունները թվեր է նկարում, բայց, չգիտես ինչու, բոլորը հիմնվում են այդ թվերի վրա: Մասնագետները նշում են, որ ԱՎԾ-ն ոչ միայն «նկարելու» հետ սեր ունի, այլ նաև սխալ մեթոդաբանությամբ է հաշվարկում տվյալները: Իսկ դա նշանակում է, որ մենք շատ մեծ ցանկության դեպքում էլ չենք կարող այդ տվյալներով հասկանալ տնտեսության իրական վիճակը:

Միակ ճանապարհը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում հայրենի տնտեսությունում, սեփական մաշկի վրա զգալն է, այլ տարբերակ չկա, թե չէ սպասել, որ ԱՎԾ կսկսի աշխատել, դա ավելի շատ իլյուզիաների ժանրից է:

Հ.Գ. Մյուս կողմից՝ ԱՎԾ-ի կողմից վերջին 1-2 ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ հրապարակված թվերը ավելի ու ավելի են մոտենում իրական ցուցանիշներին, որի պայմաններում բացակայում են «կրակած թվերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել