Ես պարզապես ապշած եմ, թե ինչ ճչուն տգիտություն է դրսևորում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցերին՝ կապված Իրանին վարձակալությամբ արոտավայրեր տալուն, այս վայ-ազատամարտիկն ու Զանգեզուրի խայտառակությունը դարձած գործիչը նման մի արտահայտություն է արել.
«Սյունիքի հարավում մենք ազատ հող չունենք, որ տանք պարսիկներին, այնտեղ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՆ ԵՆ ԱՐԱԾՈՒՄ, բայց եթե վաղը պարսիկները գան ու Սյունիքում պահեն ոչխարներին ու աշնանը տանեն, լավ կլինի»։
Ես պարզապես էլ չեմ պատկերացնում, թե էլ ի՞նչ պետք է ասի կամ անի այս մարդը, որպեսզի վերևներում հասկանան, որ սա ավելի շատ վնաս է բերում իրենց իմիջին ու իշխանությանը, քան բոլոր դասադուլավորներն ու ցուցարարներն իրար հետ վերցրած։ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ։
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել