Հանրայինի եթերում Արմինկայի «Բենեֆիսն» էի դիտում: Անկեղծ ասած՝ այս երգչուհու հանդեպ երբեք առանձնակի վերաբերմունք չեմ ունեցել, ո՛չ սիրել եմ, ո՛չ էլ հակառակը: Բայց այսօր նա ինձ համար մի նոր կերպ բացահայտվեց այն առումով, թե որքան պարզճակատ է նայում կյանքին ու իր անցած ճանապարհին: Դեռ մի քանի տարի առաջ, երբ Արմինկան առանց ամուսնանալու երեխա ունեցավ, բոլորին հետաքրքրում էր՝ ով է հայրը: Երգչուհին հայտարարել էր, որ այդ ինֆորմացիան երբեք ու ոչ ոք չի իմանալու, քանի դեռ ինքն է այդպես կամենում: Նա երբեք սուտ պատմություններ չհորինեց իր երեխայի երևակայական հոր մասին, չխաբեց երկրպագուներին կեղծ ամուսնության լուրով, չարդարացավ, թե իբր իր ամուսինը «էս բնագավառի մարդ չի» ու չի ցանկանում, որ իր անունը քննարկվի: Չի արել այս ստանդարտ կեղծ քայլերը, որովհետև ամենասկզբից էլ որոշել է ոչ մեկին չխաբել, առաջին հերթին ինքն իրեն: Այսօր ես նայում էի Արմինկային ու նրա՝ արդեն մեծացած տղային ու հասկացա, որ ժամանակին շատ ճիշտ որոշում է կայացրել արդեն 40 անց երգչուհին, երբ մայրացել է: Այո՛, մայրանալու մեջ վատ ու առավել ևս անբարոյական ոչինչ չկա, անբարոյական է, երբ այդ թեմայի շուրջ մարդիկ ինտրիգներ են կառուցում իրենց անձի շուրջ, ստեր հյուսում այս թեմայի շուրջ այնպես, որ հետո էլ չեն կարողանում այդ կծիկից գլուխ հանել:
Նյութի աղբյուր՝ https://asemlsirblog.wordpress.com/2016/11/28/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել