168.am-ը գրում է.

2015 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեծ մասը՝ 48.1%-ը, կազմել են առևտուրն ու ծառայությունների մատուցման գործունեության տեսակները։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանը թվերով, 2016» զեկույցում։

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը 17.3% է եղել, արդյունաբերությունը՝ 16.3%, շինարարությունը՝ 9.5%։

2014 թվականի համեմատ, առևտրի և ծառայությունների կշիռը ավելացել է 0.7 տոկոսային կետով, շինարարությունը՝ 0.2 տոկոսային կետով, արդյունաբերությունը՝ 0.3 տոկոսային կետով։

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը նվազել է 0.8 տոկոսային կետով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել