Armtimes.com-ը գրում է.

Շվեյցարիայում նոյեմբերի 27-ին ատոմային էլեյտրակայանների շահագործման ժամկետնրի սահամանփակման վերաբերյալ հանրաքվե է անցկացվում: Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, եթե շվերյցարացիների մեծամասնությունը հանրաքվեին աջակցի «կանաչների» կուսակցության առաջարկը, ապա այդ երկրին արդեն 2029 թ.-ից ամբողջությամբ կհրաժարվի ատոմային էներգետիկայից:

Այժմ Շվեյցարիայում գործում է հինգ ատոմակայան, որոնք միասին գեներացնում են երկրում օգտագործվող էլեկտարէներգիայի 40%-ը: Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ «կանաչների» առաջարկի կողմանկիցների թիվը փոքր ինչ գերակշռում է: Այս գաղափարի ընդդիմախոսները նշում են, որ Շվեյցարիան չի կարող այդպիսի կարճ ժամանակահատվածում անցում կատարի էլեկտրաէներգիայի վերկանգնվող աղբյուրներին եւ նրա ստիպված է լինելու ներմուծել էլեկտրաէներգիա հարեւան երկրներից:  

Ավելի վաղ այդ երկրի կառավարությունն ընդունել էր էներգետիկայի ոլորտի մնչեւ 2050 թ.-ի զարգացման պլան, համաձայն որի նոր ատոմակայաններ չեն կառուցվելու, իսկ Շվերյացրիան փուլ առ փուլ անցնելու է քամուց, արեւից եւ բիովառելիքից ստացվող էլեկտրաէներգիայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել