Նոյեմբերի 27-ին, ժամը 11.25-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

ժամը 17.15-ին, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***
 

Նոյեմբերի 25-ին, ժամը 11.30-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 17.28-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 09.12-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 10.52-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 18.00-ին որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

 

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 17.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում (Նորատուս գյուղի մոտակայքում) որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով աշխատանքներ չեն իրականացվել:

 

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 13:35-ին ջրափրկարարները վերսկսվել են որոնողական աշխատանքները

Ժամը 15.20-ին  եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են: 

 

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 11.47-ին ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: 

Ժամը 18.33-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ անարդյունք:

 

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.13-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով աշխատանքներ չեն իրականացվել:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.05-ից որոնողական աշխատանքները վերսկսվել են: 

Ժամը 16.53-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ից Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքները վերսկսվել են: 

Ժամը 15.15-ին որոնողական աշխատանքները, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, դադարեցվել են:

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 11.00-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 18.30-ին որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 08.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 08.42-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր է մեկնել նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Ժամը 11.00-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները, իսկ 18.40-ին մթության պատճառով դադարեցվել են:

 ***

Նոյեմբերի 11-ին, ժամը 13.55-ին ջրափրկարարները մոտորանավակը դուրս են բերել Սևանա լճի խորքից, իսկ ժամը 18.54-ին դուրս են բերել ափ:

Ժամը 19.05-ին որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

***

Նոյեմբերի 9-ին Ա. Կ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Ժամը 11.00-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 19.10-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն վաղն առավոտյան:

 ***

Հիշեցնենք որ, ս. թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։

Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։

Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել