371914631Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի պետական աստղադիտարանը կիրակի հայտարարել է վտանգի «դեղին» մակարդակի մասին՝ կապված «Տոկագե» արևադարձային թայֆունի մոտենալու հետ։

Վերջինս մոտենում է Չինաստանի հարավային ծովափին։ «Տոկագեն» գրանցվել է Հարավ-Չինական ծովում, տեղական ժամանակով ժամը 05.00-ին և սկսել է դեպի հյուսիս շարժվել 5-10 կմ/ժամ արագությամբ։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ թայֆունը երկուշաբթի կփոխի ուղղությունը և կսկսի շարժվել դեպի հարավ-արևմուտք՝ կորցնելով ուժը։ Նրանք տեղի իշխանություններին կոչ են արել ձեռարկել անհրաժեշտ միջոցներ, իսկ ծովում գտնվող նավերին՝ վերադառնալ նավահանգիստներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել