630_360_1480171442-5517Ukrinform-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ անհրաժեշտ է աշխատանքներ սկսել Սովասպանդի թանգարան ստեղծելու ուղղությամբ։

Պորոշենկոն այդ մասին հայտարարել է 1932-1933 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերին նվիրված հիշատակի միջոցառման ժամանակ.

«2007 թվականին ստեղծվեց հուշահամալիրը, սակայն թանգարանային մասը դեռ ստեղծված չէ։ Ես համոզված եմ, որ անհրաժեշտ է աշխատանքներ ստեղծել արժանի թանգարան ստեղծելու ուղղությամբ։

Սովասպանդի թանգարանի ստեղծմանը պետք է մասնակցեն բիզնեսի, ուկրաինական սփյուռքի ու միջազգային հանրության ներկայացուցիչները։

Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանությունը, ինչպիսին որ 1930-ական թվականներին Ուկրաինայում գրանցված սովասպանդն էր, դարձել է պետականության կորստի հետևանք։ ԽՍՀՄ-ին սահմանակից երկրներում ուկրաինացիներին չեն ոչնչացրել։

Դրա համար էլ ակնհայտ է, որ եթե Ուկրաինան պահպանի իր ինքնուրույնությունը, ապա շրագրված որևէ սովասպանդ նունպես տեղի չի ունենա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել