168.am-ը գրում է.
Նոյեմբերի 27-ին, ժամը 01.29-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ կամրջի մոտակայքում «BMW» մակնիշի 91 NA 100 պ/հ (վարորդ Ա. Ն., 1984 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Ա.Ն.-ը, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/11/27/721920.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



