Ճապոնական Nikkei թերթի փոխանցմամբ՝ Ճապոննիայի Ֆուկուսիմա 1 ատոմակայանի վթարի հետևանքների վերացման ծախսերն ու փոխհատուցման չափերը կարող են կրկնապատկվել՝ հասնելով 20 տրիլիոն իենի (գրեթե 180 միլիարդ դոլար)։
Ընդգծվում է, որ 2013 թվականի վերջին Ճապոնիայի կառավարությունը հուսով էր այդ նպատակով ծախսել 11 տրիլիոն իեն։ Սակայն ներկայումս էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարարությունը մտադիր է ֆինանսների նախարարության հետ միասին հաստատել գումարը մինչև 20 տրիլիոն իենի հասցնելը։
Ենթադրյալ ծախսերն աճել են այն պատճառով, որ Ճապոնիայի իշխանոթյուններն ընդլայնել են այն անձանց ու ընկերությունների ցուցակը, որոնք պետք է ստանան փոխհատուցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել