168.am-ը գրում է.

Սիրիայում գրեթե կես միլիոն երեխա ապրում է պաշարման պայմաններում, պնդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

1 տարուց էլ քիչ պակաս ժամանակահատվածում պաշարման մեջ ապրող երեխաների թիվը կրկնապատկվել է, ասվում է կազմակերպության կայքում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ երկրի 16 շրջաններում երեխաները գրեթե ամբողջությամբ կտրված են արտաքին աշխարհից, չեն ստանում մարդասիրական օգնություն ու զրկված են առաջին անհրաժեշտության ծառայություններին մատչումից, ներառյալ բժշկությունն ու կրթությունը:

«Երեխաները մահանում են ու վնասվածքներ ստանում, նրանք չափազանց վախեցած են, որպեսզի գնան դպրոց և խաղան, նրանք գոյատևում են սննդի պակասի և դեղամիջոցների գրեթե լիակատար բացակայության պայմաններում»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:

Կազմակերպությունն ընդգծում է, որ որոշ սիրիական համայնքներ չեն ստանում գրեթե ոչ մի օգնություն արդեն 2 տարի շարունակ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալով՝ միայն Հալեպի արևելյան շրջաններում պաշարման մեջ է գտնվում 100 հազար երեխա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել