Բաղադրիչներ
- հավի միս - 500 գր (աղացած)
- կարագ - 60 գր
- սամիթ - մի քանի ճյուղ
- սխտոր - 2-3 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ձու - 3 հատ
- չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ)
- ալյուր - տապակելու համար
- ձիթայուղ - տապակելու համար
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը:

- Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում:

- Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:

- Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:

- Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ:

- Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ:

- Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ:
Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:
- Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:

- Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե:
Մեր կոտլետներն արդեն պատրաստ են:
- Մատուցում ենք կարտոֆիլի խյուսի ու բանջարեղենային աղցանի հետ, թեև այլ կերակուրների հետ նույնպես հիանալի համադրվում է:

Ի դեպ, կիևյան կոտլետ պատրաստելիս կարելի է այն լցոնել պանրով կամ սնկով , որը նույնպես շատ համեղ է ստացվում
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AF%D5%AB%D6%87%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%BF%D5%AC%D5%A5%D5%BF/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




